Լրահոս 24/7

Հայաստանը մենք ենք, որ, ինչքան էլ ձախորդ օրերը գան ու գնան, չենք հեռանալու Հայաստանից․ Թ․ Հակոբյան

«Երեք բարեկամական խորհուրդ

1. կարծում եմ, որ ընդդիմությունը/նախկին իշխանությունը, ճիշտ որոշում կկայացնի և կվերադառնա խորհրդարան: Անշուշտ, իշխանությունները և նրանց աջակիցները հեգնելու են ու ծաղրելու, բայց խորհրդարան վերադառնալը ճիշտ քայլ կլինի: Խոհեմ, մտահոգ, հավասարակշիռ մարդիկ, ովքեր չեն ուզում լսել այսօրվա ընդդիմության անունը, դա կգնահատեն և դրանից ընդդիմությունը միայն կշահի:

2. կարծում եմ՝ դրսում աշխատող Հայաստանի դեսպանների դեմ հարձակումները լավ կլինի դադարեցվեն: Մեր պատմության այս մղձավանջային շրջանում դա, մեղմ ասած, օգտակար չէ Հայաստանին: Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, ոչ էլ նրա իշխանական թիմը: Հայաստանը մենք ենք, որ, ինչքան էլ ձախորդ օրերը գան ու գնան, չենք հեռանալու Հայաստանից: Կանցնեն տարիներ, կրքերը կհանդարտվեն ու շատերը հարց կտան՝ Սփյուռքը պիտի որ Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպաններին անհանգստացներ…

3. կարծում եմ՝ առանց թուրքի Հայաստան վանկարկումը Հայաստանի դեմ օգտագործելու են թուրքերն ու ադրբեջանցիները՝ միջազգային հարթակներում և դիվանագիտական կոմունիկացիաներում մեզ մեղադրելով ռասիզմի մեջ:

Այսքանը: Խաղաղ երեկո»,- գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago