

ԵՄ -ն որոշել է ձեռք բերել պատվաստանյութ և հակավիրուսային դեղամիջոց կապիկի ծաղիկի դեմ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում հայտնել է Շվեդիայի պատվաստման հարցերով համակարգող Ռիկարդ Բերգստրյոմը:
«Մի քանի հանդիպումներից հետո որոշում է կայացվել, որ մենք կգնենք և պատվաստանյութ, և հակավիրուսային դեղամիջոց»,- ասել է նա:
Dagens Nyheter թերթի տեղեկատվության համաձայն ԵՄ-ն կգնի դանիական «Bavarian Nordic» ընկերության Tecovirimat դեղամիջոցը և ամերիկյան «Siga Technologies» ընկերության Imvanex դեղամիջոցը: Բերգստրյոմի խոսքով ՝ ԵՄ-ն դեռ պայմանագիր չի ստորագրել արտադրողների հետ:
«Բայց գործընթացը արագ կանցնի։ Մեզ մոտ, հավանաբար, պայմանագիրը պետք է պատրաստ լինի մեկ շաբաթվա ընթացքում, հունիսին հնարավոր է լինեն փոքր առաքումներ: Հետո մենք պետք է առաջնահերթություններ դնենք այն հարցում, թե որ երկրներն են դրա կարիքն ամենաշատը զգում», – շարունակել է նա:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…