Ուկրաինական ուղղափառ եկեղեցու խորհրդի մասնակիցները հայտարարություն են ընդունել՝ դատապարտելով պատերազմը, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայի դեմ, անհամաձայնություն են հայտնել Մոսկվայի պատրիարք Կիրիլի դիրքորոշման հետ և փոփոխություններ են կատարել իրենց կանոնադրության մեջ՝ ապահովելով նրա «լիակատար ինքնուրույնությունն ու անկախությունը»։
Խորհրդի արդյունքներին հաջորդած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ նա «դատապարտում է պատերազմը՝ որպես «Մի՛ սպանիր» Աստծո պատվիրանի խախտում» , և ցավակցում է բոլոր նրանց, ովքեր տուժել են պատերազմում։
«Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դիրքորոշման հետ ուկրաինական պատերազմի վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։
«Խորհուրդն ընդունել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու կառավարման կանոնադրության համապատասխան լրացումներն ու ինքնուրույնության և անկախության մասին»,- ասել են խորհրդի մասնակիցները։ Միաժամանակ, փաստաթղթում չի նշվում, թե ինչ փոփոխություններ են կատարվել կանոնադրության մեջ։
Հրապարակած փաստաթղթի հիման վրա չի կարելի պնդել, որ այս եկեղեցին իսկապես հռչակել է անկախություն, այսինքն՝ «ինքնավարություն». դրա համար պետք է մի շարք հավելյալ քայլեր ձեռնարկվեն, և որ ամենակարևորն է, այլ տեղական ուղղափառ եկեղեցիները պետք է ճանաչեն այդ ինքնավարությունը։
Տաճարի դիմաց եղան բազմաթիվ հայտարարություններ եպիսկոպոսների կողմից պատրիարք Կիրիլին հիշատակելուց հնարավոր հրաժարվելու մասին պատարագի ժամանակ կամ այլ քայլերի, որոնք ցույց կտան, որ եկեղեցին բռնել է ավտոկեֆալիայի ուղին: Սակայն այս մասին պաշտոնական փաստաթղթերը դեռ չեն հրապարակվում։
Այս որոշումը բավականին խնայողաբար մեկնաբանել է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան։
«Քանի որ Ռուս ուղղափառ եկեղեցին որևէ դիմում չի ստացել ուկրաինական ուղղափառ եկեղեցուց, մենք չենք կարող արձագանքել մամուլից և համացանցից ստացվող տեղեկատվությանը», – գրել է նա իր Telegram-ի ալիքում։ «Այն իրավիճակում, երբ արտաքին ուժերը փորձում են ռուս ուղղափառ եկեղեցու միասնությունը քանդել, մեր կողմից խիստ անպատասխանատու կլինի մտնել ինքնակառավարվող ուկրաինական ուղղափառ եկեղեցում ընդունված որոշումների մանրամասն մեկնաբանության մեջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…