«Սեր և հոգածություն բնության նկատմամբ»․ Արևորդիների ամառային արկածները Տեսանյութ

Բնության նկատմամբ սերն ու հոգածությունը սկսվում է մանկուց և ամրապնդվում պատանեկության տարիներին։ Առաջնորդվելով այս գաղափարով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գործընկեր կառույցների հետ միասին հատուկ ուշադրություն է հատկացնում «Արևորդի» էկո-ակումբների կայուն առաջընթացին։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարվա հունիս ամսին ևս մեր արևորդիները հնարավորություն ունեցան ամրապնդել նախորդ ամիսների ընթացքում իրենց ստացած էկո-գիտելիքները՝ համատեղելով օգտակարը հաճելիի հետ։
Տարատեսակ աշխատարաններ, բնախույզ-արշավներ, բնապահպանական դասընթացներ, բանավեճեր և քննարկումներ․ այս ամենն իրականություն դարձավ տարբեր մարզերում բնակվող 12-17 տարեկան սաների համար մեր ամառային դպրոցում։
Դիտեք տեսանյութը, որի միջոցով փոխանցվում է ամառային դպրոցում տիրող ջերմ մթնոլորտն ու արդյունավետ աշխատանքը։
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորիմարզերում» ծրագրի շրջանակներում՝ Վորլդ Վիժըն Հայաստանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից՝

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

3 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

4 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

5 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

5 hours ago