Լրահոս 24/7
29.05.2022

Հայտնի են ՀՀ «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարի հաղթողները

Հայտնի են ՀՀ «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարի հաղթողները

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթում՝ Սևանա լճի թերակղզու ճանապարհահատվածում անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ 

Հաղթողներին պարգևատրել են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե մտածված է անցկացնել մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին: Ուզում եմ իսկապես շնորհավորել բոլորիս, քանի որ այս մրցաշարերը կայանում են, և մենք տեսնում ենք, որ ամեն տարի մասնակիցների աճ կա: Բոլոր մրցաշարերը լինելու են ավանդական: Եվ պիտի հույս ունենանք, որ այս մրցաշարերը կնպաստեն, որ մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ: Հեծանվասպորտը կարող է առողջարար այլընտրանք լինել: Մեր նպատակն առողջ ապրելակերպը խթանելն է»- իր ելույթում ասել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մրցաշարի ընթացքում առաջին անգամ իրականացվել է դոպինգ-ստուգում՝ WADA-ի կաննոների համաձայն։ 

Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբով՝ 18-ից 35 տարեկան կանայք (առաջին խումբ) և 18-ից 40 տարեկան տղամարդիկ, ինչպես նաև 36-ից բարձր կանայք և 41 տարեկանից բարձր տղամարդիկ (երկրորդ խումբ): Առաջին խմբի (18-40 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ) լավագույն եռյակում ընդգրկվեցին՝ 1. Պավել Ստեփանյանը, 2. Սերգեյ Պողոսյանը, 3. Անանիա Ոսկանյանը. 1. Նարե Ղարիբյանը, 2.Անի Սարգսյանը, 3. Լիլիթ Հարությունյանը, իսկ երկրորդ խմբի (36-ից բարձր կանայք, 41-ից բարձր տղամարդիկ) լավագույն եռյակում՝ 1. Սամվել Հովհաննիսյանը, 2. Վազգեն Ղուլիջանյանը, 3. Արմեն Գևորգյանը. 1.Ռուզաննա Հովասափյանը, 2. Լիլիթ Արարատյանը, 3. Սեդա Ազատյանը:

Դրամական մրցանակներ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ, 11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է