Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ավարտվել են հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները։ Որոշում է կայացվել հունիսի 1-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պաշտոնապես վերաբացել։
Կենտրոնից հայտնում են, որ հունիսի առաջին շաբաթվա ընթացում կսպասարկվեն միայն ամբուլատոր հոսքը, այդ թվում` գործիքային հետազոտություններն՝ ամբողջ ծավալով, իսկ ստացիոնար ու շտապ և անհետաձգելի դեպքերը կսպասարկվեն հաջորդող շաբաթվանից սկսած։














