

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում մի քաղաքացի նռնակի նմանվող առարկայով մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել, որ դրանով պայթեցնելու է շենքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները տևական ժամանակ բացատրական աշխատանքներ են կատարել այդ քաղաքացու հետ, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, նա 2 ոտքը դրել էր մի կոշիկի մեջ և չէր կատարում ոստիկանների պահանջը․ այն է՝ ինքնակամ հանձնվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության ծառայողներն, այլ ելք չունենալով, հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում կարողացել են նրա ձեռքի ափի միջից վերցնել Ֆ-1 տեսակի նռնակը։ Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գորիսի բնակիչ 34-ամյա Արմեն Պողոսյանն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…