Categories: Uncategorized @hy

ՀԷՑ-ին զրկեցին լիցենզիայից, որպեսզի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն. Կարապետյան

«Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ճնշման տակ լինելով, վերցրեց ՀԷՑ-ի լիցենզիան։ Դրանից հետո ես հայտարարեցի՝ՀԷՑ-ն այս մարդկանց պետք է, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի կառույց, որպեսզի իրենք կարողանան ընտրությունների ժամանակ օգտագործեն որպես գործիք»,-այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, «Մեր ձևով» շարժման համահիմնադիր Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծել է, այդ հայտարարությունից ժամեր են անցել, սակայն ՔՊ-ականները, որ քննարկել են ու գրառումներ են արել անգամ իր սպորտային կոշիկներն ու դրանց գույնը, չեն արձագանքել դրան։

«Իրենց չի հետաքրքրում ոչ երկրի տնտեսական վիճակը, ոչ տնտեսության համբավը, ոչ արբիտրաժային դատարանը։ Գիտե՞ք ինչու ՔՊ-ականներն իմ այդ հայտարարությունից հետո ինչու ծպտուն չհանեցինք։ Գիտե՛ք»,-նշել է Կարապետյանը։

Ավելի վաղ Նարեկ Կարապետյանը գրել էր. «ՀԷՑ ընկերությունը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար և իշխանությունը պահելու համար: Եվ երբ ասում ենք Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին, իսկ Սամվելը՝ նաև քո մասին, ճիշտ ենք ասում»։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատեր, ֆորբսի ցուցակով միլիարդատեր, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական ու այլ հետապնդումներ սկսեցին, երբ Կարապետյանը Մայր Աթոռի բակում այս տարվա հունիսի 17-ին տված հարցազրույցում քննադատեց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի արշավն ընդդեմ Հայ առաքելական եկեցեղու՝ նշելով, որ ինքը միշտ եղել է հայոց եկեղեցու կողքին, ունենալու է անմիջական մասնակցություն։

Հարցազրույցից ժամեր անց արձագանքելով Կարապետյանի հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Նույն օրը իրավապահ մարմինների դիմակավորված աշխատակիցները մտան Սամվել Կարապետյանի առանձնատուն, ժամեր շարունակ այնտեղ իրականացրած գործողություններից հետո Կարապետյանն իր ոտքով գնաց ՔԿ։ Հունիսի 18-ին Ս. Կարապետյանը կալանավորվեց՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու» մեղադրանքով։ Հոկտեմբերի 15-ին հայտնի գործարարին նոր մեղադրանք առաջադրվեց՝ « իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։ Մինչ այսօր հայտնի գործարարն անազատության մեջ է։ Օրեր առաջ դատարանը երկու ամսով՝ մինչև հունվարի 18-ը երկարացրեց կալանքի ժամկետը։

Կարապետյանի պաշտպանական խմբի անդամների, այդ թվում միջազգային ճանաչում ունեցող փաստաբանի, իրավապաշտպանների պնդմամբ, հայտնի գործարարի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

8 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

8 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

15 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

15 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

15 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

15 hours ago