Լրահոս 24/7

Օրենքի սահմանն անցած հավաքի մասնակցի նկատմամբ ոստիկանը պետք է կարողանա էֆեկտիվ գործել․ Իոաննիսյան

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին։

Պարոն Իոաննիսյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչնեը հաճախ իրեն մեղադրում են ընդդիմադիր լինելու մեջ, ընդդիմության ներկայացուցիչները՝ իշխանամետ լինելու։

Մենք տեսնում ենք Ոստիկանության թերացումներ․ օրենքի սահմանը անցած հավաքի մասնակցի նկատմամբ ոստիկանը պետք է կարողանա էֆեկտիվ գործել։

Նա հավելեց, որ ընդդիմությունն անհամաչափ քանակով խոչընդոտում է երթևեկությանը Երևան քաղաքում․ որքանո՞վ է նորմալ մի ամիս փակ պահել Ֆրանսիայի հրապարակը․ որքանո՞վ է նորմալ, որ երեք հոգի, ամեն մեկը մի մեքենայի ղեկին՝ պարալիզացնում են Իսակովի պողատան։

Փողոց փակելը չի կարող լինել ինքնանպատակ, երթևեկությունը պարալիզացնելը չի կարող լինել ինքնանպատակ․ այն պետք է լինի միջոց խնդիր բարձրաձայնելու համար։

Մարդիկ ամեն օր ժամերով անցկացնում են խցանումների մեջ, սա միլիոնանոց քաղաք է, չի կարելի այդ հարցը հանել դիսկուրսից։

Հանրահավաքի մասնակիցների հաշվարկի ֆայլը դրվում է կազմակերպության կայքում․ ցանկացած մարդ կարող է ներբեռնել ֆայլը և ստուգել․ եթե որևէ մեկը 10 % սխալանք հայտնաբերի՝ մենք ներողություն կխնդրենք և էլ երբեք չենք հաշվարկի։

Անտարեսի Արմեն Մարտիրոսյանին ծեծեցին ոստիկանության զորքերի մի խումն ծառայողների ներկայությամբ, որոնք ոչ մի բան չէին անում․ ոնց կարող է նման բան լինել․ սա շատ տխուր, բայց Ոստիկանության խնդիրները շատ ճշգրիտ նկարագրող դեպք էր։

Պարեկային ծառայության ներմուծումումից հետո ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ֆենոմենալ հաջողություններ կան․

Պարեկային ծառայության համակարգում դրսի աչքով չերևացող առավելությունը ներսում եղած բարքերն են․ ներսում կա ընկալումը, որ եթե իրենց միջև չլինեն արդար և արժանավայել հարաբերություններ՝ իրենք չեն կարողանա դա դրսում տարածել։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

5 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

6 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

9 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago