Լրահոս 24/7
31.05.2022

ԱԺ նախագահը՝ ընդդիմության գործողությունների մասին

ԱԺ նախագահը՝ ընդդիմության գործողությունների մասին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմության գործողություններին և հունիսի 3-ի արտահերթ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության չմասնակցելու մասին հայտարարությանը: Ազգային ժողովի նախագահը ներողություն խնդրեց քաղաքացիներից, որ ընդդիմության բողոքի ակցիայի հետևանքով ստիպված են լինում խցանումների մեջ հայտնվել:

«Խնդրում եմ մի քիչ դիմացեք և այս ամենը կավարտվի»,- նշեց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝  ընդդիմության գործելաոճը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողություններ հետ համահունչ են:

«Ակնհայտ է, որ այդ գործողությունները համատեղ են իրականացվում: Ինձ համար առնվազն ակնհայտ է»,- հավելեց Սիմոնյանը:

Ինչ վերաբերվում է հունիսի 3-ի արտահերթ նիստին, Ալեն Սիմոնյանը դա համարում է ընդդիմության հերթական փորձը ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

«Այն որ Իշխան Սաղաթելյանը բեմից ամեն անգամ ինչ-որ ժամկետներ է նշում՝ օրեր մնացին, ժամեր մնացին, մի քիչ էլ դիմացեք, նրանք չե՞ն հասկանում, որ իրենց այդ բառերով մտնում են փակուղի և կանգնել են փակուղու առաջ: Հիմա փորձում են այդ փակուղուց ինչ-որ ելք գտնել, բայց ամեն անգամ իրենց երթերը, ցույցերը, ելույթները լսելով՝ ուղղակի ապշում եմ, թե ոնց կարելի է անընդմեջ 20-30 տարվա սխալների ցիկլի մեջ ընկնել ու կրկնել: Ես նրանց հաջողություն եմ մաղթում, դա նրանց պետք է»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հունիսի 3-ի արտահերթ նիստը կեղծ գործընթաց է որակում, նշելով, որ այն միտված է ընդդիմության երեսը փրկելու, քանի որ իրենք հայտարարել են, որ դուրս են գալիս փողոց և հետ չեն վերադառնալու:

«Մենք Արցախի բանակցությունների հետ կապված բոլոր գործընթացները մաքսիմալ թափանցիկ ներկայացրել ենք: Ինչո՞ւ եմ ասում մաքսիմալ, որովհետև կան ինչ-որ բաներ, որ չես կարող ինչ-որ պահի ասել, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարվի, բայց ընդհանուր առմամբ մեր ժողովրդին ամեն ինչ ասվում է, և վարչապետը բազմիցս ասել է, որ որևիցե գործընթաց, որը չի ներառի Արցախի ժողովրդի կարծիքը, չի ներառի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը, չի լինելու և չկա»,- եզրափակեց Սիմոնյանը:

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք շուրջ մեկ ամիս է, ինչ փողոցային պայքար են սկսել իշխանափոխության պահանջով,  հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել, որի օրակարգում հայտարարության նախագիծ Է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կարմիր գծերի և հիմնական սկզբունքների վերաբերյալ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է