Լրահոս 24/7
31.05.2022

Արցախին Հայաստանի աջակցությունը 2021-ին աճել է 122 տոկոսով․ վարչապետ

Արցախին Հայաստանի աջակցությունը 2021-ին աճել է 122 տոկոսով․ վարչապետ

Արցախի Հանրապետությանը Հայաստանի աջակցությունը 2021 թվականին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ունեցած իր ելույթում:

Փաշինյանը ներկայացրեց նաև 2021 թվականի ընթացքում Արցախում իրականացրած ծրագրերը:

«2020 թվականի նոյեմբերից հետո Արցախում իրականացրել ենք 136 մլրդ դրամի ծրագիր: 120 մլրդ դրամ է հատկացվել է 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերով»,-նշեց Փաշինյանը:

Այդ գումարն ուղղվել է տարբեր ուղղություններով, օրինակ՝ Արցախի բնակչության կոմունալ ծախսերի վճարմանը: 2021-ին Արցախի բնակչության ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից: «Մի կենսական նշաձող է դրվել, որից վերև չի վճարվել, ենթադրենք ինչ-որ մեկն ավելի շատ է էլեկտրաէներգիա ծախսել, քան միջին հաշվարկային է:

Բայց մենք Արցախի ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, նաև կապի ծառայությունների դիմաց վճարել ենք: Պետական հատվածի ամբողջ աշխատավարձը ևս վճարել է ՀՀ կառավարությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա հատկացվել է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Արցախի բնակչությանն աջակցություն է տրամադրվել ամենատարբեր ծրագրերով, օրինակ՝ անշարժ գույքի վնասի դեպքում, Արցախում հաշվառված քաղաքացիներին նաև միանվագ աջակցություն է տրվել, 108 հազար մարդու՝ 68 հազար դրամ և ևս 15 հազար դրամ: Այս ծրագիրը շարունակվել է մի քանի ամիս:

«2019-ին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որից 57.8 մլրդ դրամը վճարվել է Հայաստանից: 2021-ին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ Արցախը երբեք ավելի մեծ բյուջեի չի ունեցել: «Եվ ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով աջակցություն չի ցուցաբերել Արցախին: Այսինքն՝ ՀՀ աջակցությունը 2021թվականին Արցախին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ այդ ծրագրերն Արցախում շարունակվում են: 2022 թվականին նախատեսված է 144 մլրդ դրամ ՀՀ-ից վճարել Արցախին: «Դա նշանակում է, որ շարունակում ենք ամբողջ պետական հատվածի աշխատավարձը վճարել՝ գումարած 20 մլրդ դրամ:

Մենք խոստացանք, որ 50 մլրդ դրամ կհատկացնենք բնակարանաշինությանը, որից 20 միլիարդը հատկացնում ենք 2022 թվականին: Բացի այս ծախսերից, մեր հատկացրած աջակցության շնորհիվ Արցախում 2022 թվականին 20 տոկոսով աճել են կենսաթոշակներն ու նպաստները»,- եզրափակեց նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է