Հունիսի 1-ին մետրոպոլիտենի մուտքը բոլոր երեխաների համար անվճար կլինի:
Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից։
«Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ի կապակցությամբ փոքրիկների համար անակնկալներ է պատրաստել։ Այդ օրը բոլոր երեխաների համար մուտքն անվճար է լինելու։ Իսկ ժամը 11:00-ին «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության Հրապարակ» կայարան: Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք»։














