«Դիմադրություն» շարժումը կրկին Ֆրանսիայի հրապարակում է: Մեկնարկել է հերթական հանրահավաքը:
Հիշեցնենք, այսօր առավոտյան նրանք նախ գնացել էին ԱԳՆ-ի շենք, որտեղ տեղակայված են մի քանի այլ նախարարություններ ևս, և ցանկացել էին հանդիպել նախարարների հետ: Հանդիպումը, սակայն, չէր կայացաել, քանի որ գերատեսչությունների ղեկավարները զբաղված են եղել:
Ակցիայի մասնակիցներն այնուհետ երթով շարժվել են Երևանի պետական համալսարան՝ այս անգամ նպատակ ունենալով հանդիպել բուհի ղեկավար կազմի, մասնավորապես՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Ռեկտորի աշխատասենյակում բուհի աշխատակազմի ղեկավարը և ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը նրանց տեղեկացրել էր, որ ռեկտորը տեղում չէ:














