Լրահոս 24/7
01.06.2022

Քաղաքապետը մասնակցել է «Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն» ծրագրի գալա-համերգին

Քաղաքապետը մասնակցել է «Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն» ծրագրի գալա-համերգին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն» ծրագրի գալա-համերգին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն» ծրագրի գալա-համերգը: Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ, հյուրեր:

2021-2022 ուստարվա լավագույն դպրոցներն ընտրվել են հեղինակավոր մասնագիտական հանձնաժողովից ստացված գնահատականների ամփոփմամբ: Տարվա լավագույն դպրոցների հնգյակին պատվոգրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Մրցույթ-փառատոնում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, երկրորդ հորիզոնականը՝ Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցը, երրորդ հորիզոնականը՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, չորրորդ և հինգերորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցն ու Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցը:

«Տարվա հայտնություն» մրցանակին այս տարի արժանացել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հարվածային գործիքների բաժնի սովորող Հրանտ Մանուկյանը: Մրցույթ-փառատոնի շարունակական զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության գլխավոր մասնագետ Կատրին Ղազարյանը:

Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ նմանատիպ միջոցառումները կարևորագույն նշանակություն ունեն մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու գործում:

«Մշակութային միջոցառումները գտնվում են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, և համայնքն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքի մշակութային կյանքն էլ ավելի աշխուժանա և ընդգրկի տարբեր ուղղություններ: Շնորհակալություն եմ հայտնում մշակութային օջախների աշխատակիցներին, որոնք ջանք չեն խնայել՝ տաղանդաշատ երեխաներ կրթելու և դաստիարակելու համար»,- նշել է քաղաքապետը:

Փառատոնի մրցութային փուլն իրականացվել է մայիսի 3-17-ը՝ ընդգրկելով 11 անվանակարգ․ դաշնամուր, լարային, փողային, հարվածային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթ, ազգային նվագարանների համույթ, երաժշտության տեսություն, կոմպոզիցիա:

Երևանյան մշակութային օջախներում սովորող 9000 աշակերտից մրցույթին մասնակցել են 1500-ը, գալա-համերգին ելույթ ունեցան 500-ը: Գալա-համերգն ամփոփվել է Երևանի օրհներգի հնչյունների ներքո: Էրեբունի-Երևանը կատարել է երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 240 սանից կազմված հավաքական երգչախումբը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է