Լրահոս 24/7
01.06.2022

Ա․ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 

Ա․ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 

Արցախի պետական նարար Արտալ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

Սիրելի՜ երեխաներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս գունառատ ու կարևորագույն տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հիրավի, ձեր իրավունքների պատշաճ պաշտպանությունը նշանակում է բարոյական ու կամային ընդգծված հատկանիշներով, մտավոր ու ֆիզիկական հրաշալի պատրաստվածությամբ սերնդի երաշխավորման պատասխանատվության ստանձնում:

Ձեր առողջության, կրթության ու դաստիարակության ապահովման պարտականությունը նվիրվածությամբ ու առանձնահատուկ հոգածությամբ է իրականացվում պետության կողմից՝ միևնույն ժամանակ ձգտելով լուծել առկա հիմնախնդիրներն այդ ճանապարհին:

Դուք մեր շարունակությունն եք, մեր ապագան, մեր ներկա ուրախությունն ու դժվարությունները հաղթահարելու միջոցն եք, ոգևորության անսպառ աղբյուրը:

Այսօր խորը կսկիծով ու չդադարող ցավով խոնարհվում ենք մեր այն երեխաների հիշատակի առջև, ովքեր սպանվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի պատճառով, ինչպես նաև հատուկ ուշադրության ներքո ենք պահում այն երեխաներին, ովքեր տեղահանվել են ու զրկվել իրենց հայրենի օջախներից, ոմանք՝ ծնողից, ոմանք կորցրել են առողջությունը:

Մենք պարտավոր ենք հիշել ու բարձրաձայնել այս մեծագույն հանցագործության մասին, ինչպես նաև միշտ կանգնել այդ բոլոր խոցելի երեխաների կողքին: Մեր երեխաները պետք է մեծանան խաղաղ ու առողջ միջավայրում՝ օժտված ծնողին, հայրենիքը սիրելու շնորհով, անդավաճան սկզբունքներով և ապահովված լինեն ընտանեկան ներդաշնակ միջավայրը վայելելու հնարավորությամբ: Մեր աղոթքները այն ընտանիքներում են, որտեղ հույսն ու հուսահատությունը պայքարում են միմիանց դեմ:

Թո՛ղ հրաշք լինի, ու կատարվեն ձեր ամենաբարի, մաքրամաքուր ցանկությունները: Թո՛ղ առողջություն, բերկրանք ու խաղաղություն տիրի ձեր հոգիներում ու ընտանիքներում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է