Լրահոս 24/7
01.06.2022

Վարչապետ Ն․ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Ն․ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ:  

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում նշված է. 

«Հարգելի Նիկոլ Վովայի, 

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ 

Ձեր ղեկավարությամբ Հայաստանը աստիճանաբար իրականացնում է քաղաքական և սոցիալ-տնտեսական կարևոր բարեփոխումներ՝ ուղղված երկրի բարեկեցության զարգացմանը և կայուն աճի ապահովմանը։ 

Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում։ 

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի՝ այդ թվում բարձր և բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման շնորհիվ, հայ-ղազախական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն դինամիկ զարգանալ ռազմավարական գործընկերության ոգով։ 

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, բազում հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։ 

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում ասված է. 

«Հարգելի Նիկոլ Վովայի, 

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ 

Ձեր պետական ակտիվ գործունեությունը և անձնային ակնառու հատկությունները մշտապես նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական արդիականացմանը։ 

Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդաբար բարեկամական հարաբերությունները ապագայում ևս շարունակելու են  ամրապնդվել և զարգանալ ի շահ մեր երկրների ժողովուրդների։ 

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարօրություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։ 

ՀՀ վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև  Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը: 

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում ասված է. 

«Հարգելի Նիկոլ Վովայի, 

Սրտանց շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ։ 

Բելառուսում Ձեզ ճանաչում են որպես քաղաքական ականավոր գործչի, ում բոլոր ջանքերը, հմտություններն ու փորձն ուղղված են Հայաստանի զարգացմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ 

Համոզված եմ, որ Երևանի և Մինսկի միջև կառուցողական և փոխշահավետ երկխոսության շարունակությունը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին և կշարունակի նպաստել մեր ժողովուրդների միջև բարեկամության և վստահության ամուր ավանդույթների վրա հիմնված հայ-բելառուսական բազմաշերտ գործընկերության հետագա խորացմանը։ 

Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ երջանկություն, երկար տարիների առողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»: 

Նիկոլ Փաշինյանին  ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև Բելառուսի Հանրապետության վարչապետ   Ռոման Գոլովչենկոն: 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձում նշված է. 

«Հարգելի Նիկոլ Վովայի, 

Ընդունեք ամենաանկեղծ և ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: 

ՀԱՊԿ անդամ պետություններում բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության և Ձեր անձնական ներդրումը մեր պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում համատեղ ջանքերի համակարգման, մեր կազմակերպության ազդեցության և հեղինակության բարձրացման գործում։ 

Այս հիշարժան օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն, նոր հաջողություններ և ձեռքբերումներ ի բարօրություն հայ ժողովրդի»։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձում նշված է. 

«Հարգելի Նիկոլ Վովային, 

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով: 

Մեր երկրում բարձր են գնահատում Ձեր ներդրումը ռուս-հայաստանյան վստահելի երկխոսության ամրապնդման և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում դաշնակցային կապերի զարգացման գործում: 

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս մենք կընդլայնենք բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի շահ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամ ժողովուրդների, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման հետաքրքրությունների: 

Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն, նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում և ամենայն բարիք»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է