Հայաստանում կստեղծվի նորարարությունների և տեխնոլոգիաների իրանական տուն։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը։
Նշվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահի աջակցությամբ մի քանի երկրներում ստեղծվել է IHIT՝ գիտելիքի վրա հիմնված արտադրանքի համաշխարհային շուկա զարգացնելու նպատակով:
Նման կենտրոններ արդեն ստեղծվել են Ռուսաստանում, Թուրքիայում, Չինաստանում, Սիրիայում և Քենիայում, որոնց շուտով կմիանան Հայաստանն ու Իրաքը։
Աջակցելով նորարար գաղափարներին և անցկացնելով տեխնոլոգիական ու նորարարական միջոցառումներ՝ կենտրոնները հարթակ կդառնան իրանական գիտելիքատար ընկերությունների և նորաստեղծ ձեռնարկությունների զարգացման և առաջմղման համար։
Կենտրոնները հիմնականում ձևավորվում են մասնավոր հատվածի ներդրումներով և աջակցությամբ, որն այսպիսով ապահովում է իրեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ հետագա արտահանման համար։














