Լրահոս 24/7
01.06.2022

Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները հայտարարում են համատեղ միջոցառման մասին

Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները հայտարարում են համատեղ միջոցառման մասին

ԵՄ խորհրդի ֆրանսիական նախագահության առիթով Երիտասարդների հետ աշխատանքի գերմանաֆրանսիական կառույցը (Deutsch-Französische Jugendwerk DFJW / OFAJ (Office franco-allemand pour la Jeunesse)՝ համագործակցությամբ Օթցենհաուզենի եվրոպական ակադեմիայի և Rue de la Mémoire կրթամշակութային կենտրոնի, կկազմակերպի միջոցառում «Համագործակցության նոր ոլորտներ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում. ի՞նչ կարող է անել երիտասարդությունն իր ապագայի համար» խորագրով:

Այս մասին հաղորդագրություն են տարածել Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները:

«Մենք՝ Երևանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանություններս, ուրախությամբ հայտնում ենք, որ 2022թ. հունիսի 6 – 10-ը Ստրասբուրգում (Ֆրանսիա) կայանալիք վերոնշյալ միջոցառմանը Հայաստանից կմասնակցեն 10 երիտասարդներ: Այդ առիթով դեսպանությունները որոշել էին մայիսի 31-ին համատեղ ընդունելություն կազմակերպել նրանց համար: Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը միասին ողջունեցին հյուրերին: Հանդիպումը հայաստանցի մասնակիցներին առիթ ընձեռեց նաև Ստրասբուրգ ուղևորվելուց առաջ ծանոթանալու և կապ հաստատելու միմյանց հետ, հարցեր ուղղելու դեսպաններին:

Համոզված ենք, որ Ստրասբուրգի երիտասարդական հավաքը տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին բացառիկ հնարավորություն կընձեռի լավագույնս ծանոթանալու Եվրամիության գործունեությանը և ֆրանս-գերմանական բարեկամության էությանը, հանդիպելու համախոհների, խորացնելու գիտելիքները Եվրոպայի, ԵՄ անդամ պետությունների և Կովկասի մասին: Դրան կնպաստեն նաև քաղաքական, գիտական, հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բազմաբնույթ հանդիպումները, այցելությունները եվրոպական կամ ֆրանս-գերմանական հաստատություններ:

Նախագիծը, որը մեր դիտարկմամբ ֆրանս-գերմանական համագործակցության հաջող օրինակ է, երիտասարդ մասնակիցներին կքաջալերի խոսել և քննարկումներ ծավալել Եվրոպայի հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակում ընթացող համագործակցության շուրջ: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանից, Ադրբեջանից, Գերմանիայից և Ֆրանսիայից ժամանած 18 – 30 տարեկան երիտասարդներ, որոնք զբաղված են ակտիվ հասարակական գործունեությամբ, մեծապես հետաքրքրված են հասարակական-քաղաքական թեմաներով, Եվրամիության քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերով:

Մասնակիցների կացության ողջ ծախսը կհոգա կազմակերպող կողմը»,- նշված է դեսպանությունների տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է