Լրահոս 24/7

Արցախի հարցը իրավունքի հարց է, այլ ոչ թե տարածքային պահանջների․ Վ․ Գաբրիելյան

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին։

Պարոն Գաբրիելյանը նշեց՝ մենք մեր նշաձողը դեռ չենք իջեցրել, մենք ուղղակի հնչեցրել ենք, որ միջազգային հանրությունից կա նմանատիպ առաջարկ՝ նշաձողն իջեցնելու կարգավիճակի մասով, բայց դա պետք է, այնուամենայնիվ, քննարկվի Արցախի իշխանությունների և ժողովրդի հետ։

«Այս մի ամսվա ընթացքում մենք՝ որպես կառավարող ուժ մեր քաղաքացիների իրավունքները հարգելով՝ թույլ ենք տվել ընդդիմադիրներին անցկացնել անհնազանդության ակցիաներ, բայց փաստացի մեկ ամսվա ընթացքում այդ քաղաքական օրակարգը լայն հասարակական զանգվածներից աջակցություն չստացավ․ ըստ այդմ ապացուցվում է այն, որ օրակարգը կեղծ էր ի սկզբանե»։

Նա նաև հավելեց, որ մեր ժողովրդին և Հանրապետությունը թրքացման փորձել են տանեն այն մարդիկ, որոնք քսան տարի շարունակ թուրքերի և ադրբեջանցիների հետ բանակցել են և ունեն իրենց հետ տարբեր շահեր։

Պատգամավորն ընդգծեց՝ Արցախի Հանրապետության հարցը ստեղծվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ըստ այդմ իրենք են որոշել իրենց կարգավիճակը դեռ 1991 թվականին և իրենք են որոշելու իրենց ապագան։

«Մենք պնդում ենք, որ Արցախի հարցը այդ տեսանկյունից իրավունքի հարց է մեզ համար, այլ ոչ թե տարածքային պահանջների։ Այդ իրավունքի հարցը ծագել է առաջին պատերազմի ժամանակ․ երբ այն սկսել է՝ Արցախի ժողովուրդն ունեցել է անվտանգության խնդիր»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago