Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը հայտարարել է, որ «խաղաղություն է գտել» այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալները վերադարձրել են իր օգտին վճիռը նախկին կնոջ՝ Էմբեր Հեդրի հետ իր դատական պայքարի շրջանակներում։
-Վեց տարի առաջ ընդմիշտ փոխվեց իմ կյանքը, երեխաներիս կյանքը, ինձ ամենամոտ մարդկանց կյանքը և այն մարդկանց կյանքը, ովքեր երկար տարիներ աջակցում էին ինձ և հավատում էին ինձ: Լրատվամիջոցների միջոցով իմ դեմ կեղծ, շատ լուրջ քրեական մեղադրանքներ են առաջադրվել, ինչն առաջացրել է ատելությամբ լի բովանդակության անվերջ տարափ, թեև ինձ մեղադրանք չի առաջադրվել։ Եվ վեց տարի անց ինձ վերադարձվեց կյանքս։
Դերասանը նաև շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին, ովքեր աջակցել են իրեն և հույս հայտնել, որ «լավագույնը դեռ առջևում է, և վերջապես նոր գլուխ է սկսվել»։ Իր հերթին Էմբեր Հերդը հիասթափություն է հայտնել երդվյալ ատենակալների որոշումից։
-Ես ոչնչացած եմ, որ ապացույցների սարը բավարար չէր իմ նախկին ամուսնու անհամաչափ ուժին ու ազդեցությանը դիմակայելու համար: Ես էլ ավելի հիասթափված եմ, թե ինչ է նշանակում այս դատավճիռը այլ կանանց համար։ Սա հետընթաց է։ Այն զրոյացնում է այն գաղափարը, որ կանանց նկատմամբ բռնությանը պետք է լուրջ վերաբերվել։
Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնացել են 2015 թվականին, իսկ մեկ տարի անց բաժանվել են։ Ամուսնալուծության ժամանակ Հերդը մեղադրել է ամուսնուն ընտանեկան բռնության մեջ, նա հերքել է ամեն ինչ։ Սկանդալի ֆոնին Դեփի հաջող կարիերան սկսեց անկում ապրել։
2019 թվականին Դեփը 50 միլիոն դոլարի հայց է ներկայացրել Հերդի դեմ՝ The Washington Post-ի չարաշահումների սյունակի պատճառով: Դեփի անունը չի նշվում, սակայն դերասանը պնդել է, որ սյունակը վնասել է իր կարիերային։ Հերդը հակընդդեմ հայց է ներկայացրել Դեփի դեմ 2020թ. պատճառը դերասանի նախկին փաստաբանի խոսքերն էին, ով հրապարակայնորեն Դեպ Հերդի հասցեին հնչող մեղադրանքները «խարդախություն» է անվանել։
Դեփի և Հերդի միջև դատը սկսվել է 2022 թվականի ապրիլին և տևել գրեթե երկու ամիս։ Հունիսի 1-ին երդվյալ ատենակալները հայտարարեցին, որ երկու կողմերն էլ մեղավոր են զրպարտության մեջ, սակայն Դեփին մեծ փոխհատուցում է շնորհել՝ 10 միլիոն բարոյական վնասի և 5 միլիոն պատժիչ վնասի համար (դատավորը երկրորդ գումարը նվազեցրեց մինչև 350 հազար դոլար)։ Հուրդին 2 մլն դրամ է նշանակվել ոչ նյութական վնասի համար։
Աղբյուրը՝ Meduza:
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։














