Լրահոս 24/7

Ա․ Գրիգորյանը` սահմանազատման հանձնաժողովի կազմում մասնագետների և ընդդիմադիրների չընդգրկելու մասին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների մոսկովյան հանդիպման օրակարգում, բնականաբար, լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող հարցեր, այսինքն՝ որպես առաջին հանդիպման շարունակություն, որպեսզի աշխատանքային խմբերը կարողանան քննարկել, թե ինչպես ենք առաջ գնալու այս գործընթացում:

Այսօր այս մասին Կառավարութան նիստից հետո լրագրողների հետ  ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է հանդիպման օրվան և ժամին՝ Գրիգորյանն ասաց, որ աշխատանքային խմբի կողմից անպայման հայտարարություն կլինի: 

Անդրադառնալով հայկական հանձնաժողովի փոքրաթիվ և ոչ թիրախային մասնագետներով հագեցած լինելու դիտարկումներին,  ինչպես նաև ընդդիմադիր գործիչներին չներգրավելու հարցին՝ քարտուղարնը նկատեց՝  աշխատանքային խմբում ներգրավված աձանց թվաքանակը մեծ նշանակություն չունի։

«Որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում։ Ինչ վերաբերում է մասնագետներին, ընդդիմադիր գործիչներն ընդհանրապես ներկայացված չեն գործադիրում, և դա տրամաբանական է», – ասաց Արմեն Գրիգորյանը: 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շարունակական սահմանային միջադեպերին, վերջինս նշեց՝ սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա: 

«Դա է եղել պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի»,-ասաց Գրիգորյանը և ևս մեկ անգամ շեշտեց՝ սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

13 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

14 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

16 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

16 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

17 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

17 hours ago