Լրահոս 24/7

Միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել․ Ա․ Գրիգորյան

Մայիսի 22-ի հանդիպումից հետո մենք շարունակական աշխատանքներ ենք տանում Բրյուսելի հետ, և բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում են և չեն համապատասխանում Բրյուսելում քննարկված օրակարգին, մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունենում:

Կառավարութան նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակի լրացուցիչ հայտարարությանը։

«Հայկական կողմը, ինչ քննարկում է Բրյուսելում և այն, ինչ հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է  գործընթացին։ Մենք այս հարցում փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել և հանրությանը տեղեկացնել միայն այն մասին, ինչ մենք քննարկում ենք»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին տարածաված տեղեկություններին, որտեղ Ալիևը հայտնել էր, որ բրյուսելյան հանդիպմանը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, ԱԽ քարտուղարն ասաց.

«Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել: Ի դեպ, սրա մասին Մոսկվայի մեր գործընկերներն են ժամանակին հայտարարել:  Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց մենք կարող ենք հստակ ասել, որ մենք ինչ բանակցում ենք՝ հրապարակային կոմունիկացնում ենք»,- վստահեցրեց Գրիգորյանը:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

8 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

10 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

11 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

11 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

12 hours ago