Լրահոս 24/7

Դանիան հուլիսից կմիանա ԵՄ պաշտպանության և անվտանգության եվրոպական համագործակցությանը

Ակնկալվում է, որ Դանիան հուլիսի 1-ից կկարողանա միանալ պաշտպանության և անվտանգության եվրոպական համագործակցությանը: Այս մասին այսօր  հաղորդել է  երկրի ԱԳՆ-ն։

Միանալու մասին պաշտոնական դիմում կարող է ներկայացվել միայն խորհրդարանի կողմից 1993 թվականի վերապահումը չեղյալ հայտարարելուց հետո, որը Դանիային խանգարում էր մասնակցել այս համագործակցությանը:

Խորհրդարանը կորոշի նաև ապագայում ԵՄ ռազմական գործողություններին երկրի մասնակցության հարցը։ Որպեսզի օրինագիծն ուժի մեջ մտնի, այն պետք է վավերացվի և հրապարակվի: Բացի այդ, մի շարք գործնական հարցեր պետք է հստակեցվեն, նախքան արտգործնախարարը ԵՄ անդամ մյուս երկրներին տեղեկացնի, որ Դանիան փոխել է իր դիրքորոշումը, բացատրվում է զեկույցում։

«Դանիացիներն ասել են իրենց խոսքը: Այժմ մենք կարող ենք լիովին մասնակցել պաշտպանության և անվտանգության հարցերով եվրոպական համագործակցությանը: Դրանով մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք ստանձնում մեր տարածաշրջանի անվտանգության համար: Սա լավ և կարևոր քայլ է: Միացյալ Եվրոպան լավագույն պատասխանն է, որը մենք կարող ենք տալ այն իրավիճակում, որում այսօր գտնվում ենք»,- ասել է Դանիայի արտգործնախարար Յեպպե Կուֆուդը։

Չորեքշաբթի օրը կայացած այս հարցի շուրջ հանրաքվեի ժամանակ դանիացիների մեծամասնությունը պաշտպանել է երկրի անդամակցությունը Եվրամիության շրջանակներում պաշտպանական համագործակցությանը։ Կողմ է քվեարկել ընտրողների 66,9%-ը, դեմ՝ 33,1%-ը։

Դանիան ԵՄ միակ երկիրն է, որը ներգրավված չէ պաշտպանական համագործակցության մեջ: Միաժամանակ երկրի իշխանությունները դեմ են միության բանակի ստեղծմանը։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

7 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

10 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

10 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

11 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

11 hours ago