Լրահոս 24/7
02.06.2022

Բանակցային գործընթացում կա որոշակի տակտիկա․ Ա․ Հարությունյան

Բանակցային գործընթացում կա որոշակի տակտիկա․ Ա․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում կա որոշակի մարտավարություն, և ընդդիմությունն իր պահվածով չի կարող ստիպել, որ իշխանությունը շեղվի այդ ծրագրերից:

Հարությունն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմության ակցիաների վերաբերյալ իշխանությունը փակ դռների հետևում ի՞նչ է քննարկում՝ Հարությունյանը վստահեցրեց, որ այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է, կառավարությունն իրողություններն ընդունում է ի գիտություն: Նա հավելեց, որ կառավարությունը հրապարակային է իր գործողություններում, իր հայտարարություններում ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերի ժամանակ, հարցազրույցներում, մամուլի հետ շփումներում:

Անդրադառնալով ընդդիմության այն գործողություներին, որով տարբեր նախարարությունների մոտ ակցիաներ են իրականացնում և իշխանությունների ներկայացուցիչներից հավաստիացումներ  պահանջում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ Հարությունյանն ասաց.

«Եթե ընդդիմությունը գործընկերային է, ապա գործընկերային պատասխաններ կստանա: Եթե ընդդիմությունը ինչ-որ պահանջներ է ներկայացնում և բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս է գալիս, իհարկե, իշխանությունն իր բարձրությունից դրան պետք է պատասխանի, բայց, եթե ընդդիմությունը շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման կենթարկվի:

Նայեք, այդ ընդդիմությունն ինչպես էր իրեն պահում ներխուժելով Արտաքին գործերի նախարարության շենք, ինչպես էր ինքն իրեն պահում այն մարդկանց հետ, ովքեր բանակցում են Արցախի խնդրի համար, այն ԱԳՆ-ի, որը իրականացնում է կառավարության ծրագիրը, որտեղ հստակ մատնանշումներ կան Արցախի խնդրի կարգավորման հետ կապված, այն փոխարտգործնախարարին, որը գնում է բանակցելու»:

Նրա կարծիքով՝ ընդդիմությունը թույլ ընդդիմություն է, իր ազդեցությունն էլ թույլ է, բայց, այնուամենայնիվ, խնդիրներ է ստեղծում արտաքին քաղաքական դաշտում՝ տվյալ անձանց գործունեության հետ կապված: Անդրադառնալով համապատասխան հայտարարություններ անելու ընդդիմության պահանջներին՝ Հարությունն ասաց. «Իշխանությունը հայտարարություններ և հաստատումներ է անում այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: Կա բանակցային գործընթաց, և այդ բանակցային գործընթացում որոշակի տակտիկա, մարտավարություն կա: Եվ ընդդիմությունը չէ, որ այդ պահվածքով պետք է ստիպի, որ կառավարությունը և իշխանությունը շեղվի այդ ծրագրերից»:

Ըստ նրա՝ ավելի լավ է գնալ բանակցությունների, շատ բանի հասնել, քիչ խոսել, քան թե գնալ բանակցությունների ու քննարկել «դավաճանական բաներ»՝ վստահեցնելով, որ հայկական կողմը միանշանակ հասնելու է շատի:

«Ես ուզում եմ, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն: Յուրաքանչյուրը պետք է այդ քվեն հարգի, ոչ թե տվյալ կառավարությանը և իշխանությանը, այլ այդ քվեն: Մոտ մեկ տարի առաջ մեր ժողովուրդը այդ պատասխանները տվել է, հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել, կներեք, բայց ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից»,-ասաց Հարությունյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է