Երեկ Ազգային Ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը և Արեն Մկրտչյանը Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում այցելել են 44-օրյա պատերազմում ձեռքերը կորցրած զինվորի` Կարեն Խլոպուզյանի ընտանիքին, շփվել, զրուցել նրանց հետ։ Պրն. Սուքիասյանը նաև անակնկալ ուներ Կարենի համար։

Այսօր շրջել են քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ։ Արեն Մկրտչյանը ներկայացրել է Ալավերդու առավելություններն ու այցեքարտերը ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար, որն իր հերթին կբերի նոր աշխատատեղեր։ Սա թերևս համայնքի ամենասուր խնդիրներից է։
Այնուհետև պատգամավորները զրուցել են քաղաքացիների հետ Օձունում։














