Լրահոս 24/7

ՀՀ գլխավոր դատախազը խրախուսել է մի խումբ դատախազների

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների՝ շնորհակալագրերի, դրամական պարգևատրումների արժանանալուց մինչև դասային աստիճանների բարձրացում:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, դատախազները խրախուսվել են մինչդատական վարույթի օրինականության ապահովման գործառույթի շրջանակներում քննությունների որակի և լիարժեքության, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության հարցերում դրսևորած հետևողականության համար:

«Մասնավորապես, քրեական վարույթների շրջանակում իրացնելով իրենց դատավարական լիազորությունները՝ նշված դատախազները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք շրջադարձային նշանակություն են ունեցել ինչպես կոնկրետ քրեական գործերի ելքերի, այնպես էլ դրանց առնչվող անձանց համար:

Առանձին դեպքերում դատախազների կայացրած այդ որոշումների արդյունքում անձինք ազատվել են անհիմն քրեական հետապնդումից կամ դատի տրվելուց, որոշ դեպքերում դատախազական ներգործության միջոցների կիրառման, դատախազների ցուցումների կատարման արդյունքում հանցագործությունները բացահայտվել են լիարժեք և մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

44 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago