Ալավերդի քաղաքում ապրիլի 25-ին Դեբեդ գետում հայտնված 2-ամյա Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից և տեղափոխվել ՀՕՖ (Հայ օգնության ֆոնդ) խնամքի կենտրոն:
Այս մասին գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ողջ անձնակազմին:
«Մեկ ամսից ավելի է մեր բժիշկները ոչ միայն բուժեցին նրան, այլև տվեցին ծնողական խնամք և ջերմություն»,- նշված է Դերձյանի գրառման մեջ:
Նշենք, որ ապրիլի 25-ին մոր կողմից Դեբեդ գետը նետված փոքրիկ Արևիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ առկա էին որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:
Փոքրիկի մայրը կալանքի տակ է:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…