Խմբագրի ընտրանի
03.06.2022

Լիովին ճիշտ է ՔՊ-ի՝ չմասնակցելը նիստին, քանի որ այն բխում է Հայաստանի բանակցային շահերից․ Ռ․ Մեհրաբյան

Լիովին ճիշտ է ՔՊ-ի՝ չմասնակցելը նիստին, քանի որ այն բխում է Հայաստանի բանակցային շահերից․ Ռ․ Մեհրաբյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում խորհրդարանական ընդդիմադիր ուժերի՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների կողմից հրավիրվել է արտահերթ նիստ, օրակարգում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններն են, Արցախի որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չլինելու հարցը։ 

Զրուցել ենք քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ՝ ընդդիմադիր ուժերի այսօրվա գործողությունների, ՔՊ–ի նիստին չմասնակցելու և այլ հարցերի շուրջ։ 

-Որքանո՞վ է ճիշտ ՔՊ-ի չմասնակցելը ԱԺ արտահերթ նիստին։

-Լիովին ճիշտ եմ համարում, քանի որ այն բխում է Հայաստանի բանակցային շահերից։, Արցախի  խնդիրը մնում է բաց, Արցախի խնդիրը պահանջում է լուծում, պաշտպանություն և դրա լավագույն  եղանակը՝ բանակցություններին ուժեղ դիրքերից հանդես գալն է, իսկ փողոցներում այս ինքնապատառոտման ակտերը, որևէ ձևով  չեն ուժեղացնում Հայաստանի բանակցային դիրքերը։ Երկրորդ՝ դրա մասին ճամարտակելը բաց ֆորմատներով ևս չի նպաստում դրան։ Դրա համար գալիս ենք էլի նրան, ինչից սկսվեց մեր խոսակցությունը։ Նման միֆեր անելը նպատակահարմար չէ, այդ հարցը փողոցներում շահարկելը անթույլատրելի է։    

-Ընդդիմության կողմից ներկայցվող այդ փաստաթուղթն ի՞նչ է տալու, եթե անգամ ՔՊ-ն գա ու մասնակցի նիստի  և ստորագրի փաստթղթի տակ։

-Այդ ամեն ինչը ուղղակի սադրանք է՝ ուղղված թուլացնելու Հայաստանի բանակցային դիրքերը,  ընդ որում՝ դա արվում է երկու տարբերակով, ոմանց կողմից՝   միտումնավոր, ոմանց կողմից՝  useful idiot status, սա քաղաքագիտական տերմին է, կոչվում է օգտակար ապուշի կարգավիճակով։  

-Ընդդիմադիրները պատրաստվում են այսօրվանից հետո մարտավորություն փոխել, ի՞նչ կարող են անել, կամ ո՞րն է իրենց մաքսիումումը։

 -Թող փոխեն՝ տեսնենք, բայց հանկարծ Քրեական օրենսգրքի  որևէ հոդված խախտեն իրենք   կհայտնվեն համապատասխան վայրերում և թող չկասկածեն, որ  դա հենց այդպես էլ կլինի, որովհետև   այլ դրսևորումներ    հանրությունն ուղղակի չի հանդուրժի այն քաղաքական ուժերի կողմից, որոնք եղել են հոկտեմբերի  27-ի և մարտի 1-ի շահառուները, թող այդ ամենն իրենց ականջներին օղ անեն։   

-Մինչև ինչքա՞ն է ձգձգվելու այս ամենը,իշխանությունը  հայտարարում է ինչքան ուզում են, թող քայլեն՝ մաշվելու են գնան, ընդդիմությունն էլ ասում է, որ իրենք չեն մաշվելու՝ մինչև վերջ գնալու են։

-Դա կվերջանա մի քանի տարբերակով․ Առաջինը, երբ դրանց փողը կվերջանա, որովհետև այդ թրև գալը ձրի չի լինում, ի վերջո մարդիկ եկամուտ պետք է ստանան, բայց որտեղի՞ց, եթե  ամբողջ օրը աշխատելու փոխարեն «Զարթնի՛ր լաո»  ես երգում, երգելու համար փող չեն տալիս, աշխատելու համար են փող տալիս։ Երկրորդը, երբ իրենք   կգան այն մտքին, որ իրենց արածը  անիմաստ մարմնաշարժումներ են և ոչինչ չեն տալիս և ուղղակի կհոգնեն։ Կա նաև տարբերակ, որ շոգը իր անխուսափելի ազդեցությունը կբերի և արևահարությունից իրենց նուրբ օրգանիզմները պաշտպանելու համար կդադարեցնեն այս ամենը, ինչպես նաև, երբ կսկսեն  Քրեական օրենսգրքով սահմանված կարգով կարմիր գծերը հատել, ապա այս պարագլուխները կհայտնվեն  համապատասխան վայրերում, իսկ մնացածն էլ կգնան իրենց աշխատանքին անցնելուն, ժողովրդավարական Հայաստանի կողմից ընձեռված  հնարավորությունները նաև իրենց   է վերաբերվում, թող օգտվեն, գնան տնեցիներին պահեն։                

-Իշխան Սաղաթելյանը, հայտարարում է, որ իրենց այս գործողություններով,  համենայդեպս կարողացել են խախտել ժամանակացույցը, որով Փաշինյանը հանձնելու էր Արցախն ու Հայաստանից որոշ հատվածներ։ 

– Ես մի երկընտրանքի առաջ եմ կանգնած, չգիտեմ՝ շնորհավորե՞մ, թե՞ ցավակցեմ իր այդ նվաճման կապակցությամբ։

Զրուցեց՝ Մերի Մանուկյանը։

Լրահոս
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
21:16
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
19:42
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
19:18
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
19:02
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
18:47
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել
18:28
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո
18:10
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո
Բրիտանիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության բանակցությունների ավարտը
17:55
Բրիտանիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության բանակցությունների ավարտը
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին
17:31
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին
2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան
17:13
2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան
Եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Օվերչուկ
17:05
Եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Օվերչուկ
Պուտինը պնդում է Ուկրաինային բոլոր մատակարարումները դադարեցվեն
16:44
Պուտինը պնդում է Ուկրաինային բոլոր մատակարարումները դադարեցվեն
ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
16:26
ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկը
16:21
Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկը
Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. վարչապետ
15:58
Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. վարչապետ