Լրահոս 24/7
17.03.2025

ԱՄՆ-ը «երկու դարպասի վրա՞ է խաղում»

ԱՄՆ-ը «երկու դարպասի վրա՞ է խաղում»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ֆեյք» է անվանել ամերիկյան մամուլի հրապարակումները, թե, իբր, իր հատուկ բանագնաց Ուիթկոֆն «ութ ժամ սպասել է Վլադիմիր Պուտինի ընդունելությանը»: Նա ասել է, որ Ուիթկոֆը «շատ արդյունավետ բանակցություններ է վարել»: Աս ֆոնին հայտնի է դարձել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հեռախոսազրույցի մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են Էր-Ռիյադի բանակցություններում ձեռք բերված փոխըմբռնումների իրականացման ասպեկտները:

Ոչ մի խոսք, ինչպես տեսնում ենք, Ուիթկոֆի մոսկովյան այցի եւ «շատ արդյունավետ բանակցությունների» մասին չկա, ինչից կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնը դեռեւս ուսումնասիրում է հրադադարի հաստատման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Պուտինի ներկայացրած «նյուանսները»:

Որոշ փորձագետների տպավորությունը, որ Ուիթկոֆի մոսկովյան առաքելությանը կհաջորդի Պուտին-Թրամփ հեռախոսազրույց կամ նույն տեսակապով «հանդիպում», առայժմ չի հաստատվում: Ավելին, նախանշաններ կան, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների ուղղակի շփումը շարունակում է մնալ «հանգամանքների եւ ժամանակի հարց»:

ԱՄՆ նախագահը սոցցանցային գրառում է կատարել, որ փորձառու գեներալ Կիտ Քելոգին նշանակել է Ուկրաինայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ: Ի սկզբանե Դոնալդ Թրամփը մտադիր էր Քելոգին նշանակել ուկրաիանական կարգավորման բանակցությունների ամերիկյան մոդերատոր: Ըստ որոշ աղբյուրների, Ռուսաստանի համար Քելոգի թեկնածությունն ընդունելի չի համարվել՝ նկատի ունենալով, որ նա Ուկրաինայի վերնախավի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի:

Թրամփն այսպիսով ամերիկյան միջնորդությունը բաժանել է Ուիթկոֆի եւ Քելոգի միջեւ: Ստացվում է, որ Վաշինգտոնը «երկու դարպասի վրա է խաղում»: Եւ այստեղ չափազանց ուշագրավ է Քելոգի դիտարկումը, որ ուկրաինական կարգավորման բանակցություններում «ելակետային կարող են լինել Ստամբուլի պայմանավորվածությունները»: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

«Եթե դիտարկենք Ստամբուլի համաձայնագիրը, ապա այն ստորագրվել է օկուպացիայից երեսուն օր հետո: Պահանջները շատ թույլ էին, բայց Ուկրաինայի համար՝ կարեւոր: Եթե նայենք այսօրվա կտրվածքով, ապա թեեւ Ուկրաինան որոշ պայմաններ ընդունել է, մենք տեսնում ենք, որ պատերազմը շարունակվում է, եւ դրանք փոխվել են: Նախագահ Էրդողանի դերը վճռորոշ նշանակություն ունի, քանի որ այն կարեւոր հնարավորություն է տալիս՝ վերադառնալու խաղաղ բանակցություններին»,- ծավալուն դիտարկում է արել գեներալ Քելոգը:

Որքանով հասկացվում է, Միացյալ Նահանգները փորձում է օգտագործել Ստամբուլի պայմանավորվածությունները վերստին բանակցությունների առարկա դարձնելու հնարավորությունը, ինչի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսում է մշտապես:

Ստամբուլի նախաստորագրված համաձայնությունը հրապարակված չէ, բայց Քելոգի մեկնաբանությունից հասկացվում է, որ Ռուսաստանի պահանջներն անցած երեք տարում կոշտացել են, եւ Թուրքիայի նախագահը կարող է վճռական դեր խաղալ, որպեսզի կարգավորման մանավանդ տարածքային պարամետրերի առումով այն «մեկնակետային լինի»:

Ուկրաինայի դեմ պատերազմից ի վեր Անկարան բազմիցս Ռուսաստանի նախագահին հյուրընկալելու ցանկություն է հայտնել, բայց Վլադիմիր Պուտինը խուսափել է: Ըստ երեւույթին, նրա գլխավոր խաղաքարտը Միացյալ Նահանգների հետ ուղղակի պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունն է:

Քելոգի հայտարարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ զորքերի շփման ներկայիս գծով հրադադար հաստատելու Վաշինգտոնի առաջարկությունը Մոսկվան «նյուանսային լրացումներով» մերժել է: ԱՄՆ-ը, կարծես, Թուրքիային ներգրավելու նպատակ է առաջադրում: Այստեղ, երեւի, դեր է խաղացել նաեւ Թուրքիա-Եվրամիության առաջատար երկրներ վերջին շփումների հանգամանքը: Էրդողանը կընդունի՞ «վճռորոշ դեր խաղալու» առաջարկությունը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է