Լրահոս 24/7
17.03.2025

Ալիեւը Թրամփից «պատերազմի ինդուլգենցիա էր խնդրում», բայց «դեղին քա՞րտ ստացավ»

Ալիեւը Թրամփից «պատերազմի ինդուլգենցիա էր խնդրում», բայց «դեղին քա՞րտ ստացավ»

Վերլուծաբանների եւ մեկնաբանների կողմից «չնկատված» մնաց Բաքվի «Գլոբալ խորհրդաժողով» անվանված միջոցառման բացման խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն միտքը, որ Բաքուն պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցությունը վերականգնել ինչպես էներգետիկ, կումունիկացիոն եւ լոգիստիկ ծրագրերում, այնպես էլ «ահաբեկչության դեմ համատեղ պայքարում»:

Միամտություն կլիներ ասել, թե նա պատրաստակամություն էր հայտնում միանալ, ասենք, Եմենի հութիների դեմ ԱՄՆ պայքարին կամ կռվել ԴԱԵՇ-ի զինառյալների դեմ: Ալիեւը, հավանաբար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Հայաստանի դեմ եթե ոչ լայնածավալ հարձակման, ապա առնվազն «հակաահաբեկչական հատուկ ռազմագործողություն» իրականացնելու գոնե լռելյայն համաձայնություն էր ակնկալում: Մանավանդ նա մեկ անգամ չէ, որ հիշեցրել է Թրամփի նախագահության առաջին շրջանում ԱՄՆ-Ադրբեջան գործընկերային հարաբերությունները եւ հավաստիացրել, որ այդ մակարդային վերադառնալու հնարավորություն տեսնում է:

Մարտի 16-ին Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ուոլցը սոցիալական Х հարթակում գրառում է կատարել եւ հրապարակայնացրել, որ հեռախոսազրույց է ունեցել արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ:

Ըստ այդմ, նա ասել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է հարաբերությունների կարգավորման պայմանագիրը համաձայնեցնելու Հայաստանի եւ Ադրբեջանի համարձակ քայլը եւ ավելացրել, որ այժմ պայմանագիրը ստորագրելու, գերիներին ազատ արձակելու եւ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ժամանակն է:

Որքան էլ առարկայական լինի հավանականությունը, որ Բաքուն կարող է անտեսել այդ հորդորը, դա ոչ ոք բացառել չի կարող, մի քանի հանգամանք պետք է, երեւի, հաշվի առնել:

Առաջինն, անկասկած, Ուոլցի սոցցանցային գրառման ժամանակն է, որ հաջորդել է մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից երեք անգամ տարածված՝ հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւելյան հատվածում հայկական կողմից «ադրբեջանական բանակի դիրքերը հրաձգային զինատեսակներից գնդակոծելու» մասին երեք հաղորդագրության տարածմանը:

Երկրորդ կարեւոր նրբությունն այն է, որ նույն օրը Բաքու է ժամանել Ռուսաստանի Դաշնության «Սենատի» նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իսկ նախորդ օրը Ռուսաստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ պայմանավորվել, որ մայիսի 9-ին կհանդիպեն Մոսկվայում: Ավելի վաղ այդ օրը Մոսկվա մեկնելու մտադրությունը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ առթիվ շատ ենթատեքստային դիտարկում է արել «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը, երբ Պուտին-Լուկաշենկո-Ալիեւ հեռախոսազրույցին Տաջիկստանի նախագահ Ռահմոնի մասնկացությունը զուգահեռել է Դուշանբեի եւ Բիշքեկի միջեւ սահմանազատման պայմանագրի ստորագրման եւ երկու մայրաքաղաքների միջեւ օդային հաղորդակցության վերականգնման հետ, իսկ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցի «մոսկովյան հատուկ թղթակիցը» չի բացառել, որ հայ-ադրբեջանական պայմանագրի «ստորագրման հարթակ կարող է լինել Մոսկվան»:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերբեռնման» ներկայիս փուլում, շատ հնարավոր է, որ Վաշինգտոնը նման տարբերակին կտրուկ չընդդիմանա: Էական է, որ Միացյալ Նահանգները գործընթացի ձգձգման պատճառ չի տեսնում, ինչից կարելի է եզրակացնել, որ Թրամփի վարչակազմի հետ գործընկերությունը վերականգնելու գնով ավելի «նպաստավոր պայմաններ» ունենալու ալիեւյան կանխածրագիրը գործնականում Սպիտակ տան կողմից աջակցություն չի ստանում:

Ցանկացած վերլուծություն, իհարկե, ոչ միայն սուբյեկտիվ, այլեւ մեծ հաշվով պայմանական է: Իրավիճակի եւ հայ-ադրբեջանական պայմանագրի վերաբերյալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի վերաբերմունքի փոփոխություն կարող է ցանկացած պահի տեղի ունենալ: Բայց եթե հիմք ընդունելու լինենք ողջախոհության կանխավարկածը եւ մեկնակետային համարենք, որ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու, Ռուսաստանի հետ սկզբունքային կարգավորումների հասնելու Դոնալդ Թրամփի ձգտումները պրագմատիկորեն հաշվարկված են, ապա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման հավանականությունն ավելի բարձր է, քան՝ ֆորս-մաժորի «հրահրմանը»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է