Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվում է դեպի Կառավարության շենք:
ԱԺ արտահերթ չկայացած նիստից հետո խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, դեռ 4 ժամ, ԱԺ նիստը բաց է, և 4 ժամ դեռ հնարավորություն կա, որպեսզի իշխանությունը խելքի գա և գա խորհրդարան:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Նիստը չկայացավ, քանի որ քվորում չկար, գրանցվել էր 33 պատգամավոր: