Լրահոս 24/7
03.06.2022

ՇՄ փոխնախարարը մասնակցել է «Ստոկհոլմ+50» համաժողովին

ՇՄ փոխնախարարը մասնակցել է «Ստոկհոլմ+50» համաժողովին

Ամբողջ աշխարհի բնապահպական հանրության ուշադրությունը սևեռված է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող մեծամասշտաբ բնապահպանական իրադարձությանը։

ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրին նվիրված առաջին համաժողովի 50-ամյակն առիթ է՝ վերագնահատելու, թե ի՞նչ կարող ենք անել մեր առողջության, բարգավաճման, խաղաղության և մոլորակին սպառնացող բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար: «Ստոկհոլմ+50»-ը դա անելու լավագույն հնարավորությունն է։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ելույթ է ունեցել «Ստոկհոլմ+50» համաժողովում։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ այս կարևորագույն համաժողովն հրավիրելու և կազմակերպման շուրջ ներդրված ջանքերի համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Շվեդիայի և Քենիայի կառավարություններին միջոցառմանը հյուրընկալելու համար:

«Հայաստանը բավական հավակնոտ բնապահպանական օրակարգով փոքր լեռնային երկիր է։ Մեր երկիրը նշանակալի ջանքեր է գործադրում էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժնի ավելացման հաշվին ցածրածխածնային զարգացման ապահովման համար, ինչպես նաև անտառապատ տարածքների ավելացման և ընդլայնման ուղղությամբ։ Կայուն զարգացման նպատակները կազմում են մեկ ամբողջություն, և մենք գիտակցում ենք, որ մի ոլորտում գործողությունները կազդեն մյուսների արդյունքների վրա․ զարգացումը հավասարապես պետք է ներառի սոցիալական, տնտեսական և բնապահպանական կայունությունը։

Չնայած COVID-19 համաճարակի և 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է գլոբալ բնապահպանական օրակարգին ավելի սերտ ինտեգրմանը, ինչպես նաև մեր մեծացող կլիմայական հավանությունների դրսևորմանը»,-նշել է նախարարի տեղակալը։

Արամ Մեյմարյանն իր ելույթում ներկայացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը կանաչ փոխակերպման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմագրավման ուղղությամբ հիմնված է կանաչ և ցածրածխածնային աճի սկզբունքների վրա, ինչը ենթադրում է հարմարվողականության և մեղմացման ջանքերի ընդլայնում՝ սկսած անտառվերականգնումից մինչև վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներդրումներ:

«Ինչպես նշված է մինչև 2040 թ. էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում, Հայաստանի կառավարության նպատակն է մինչև 2030 թվականը ընդհանուր էներգիայի արտադրության մեջ հասնել արևային էներգիայի մասնաբաժնի 15%-ի։ Իսկ զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության մասնաբաժինը կկազմի 54%»,-նշել է նախարարի տեղակալը։

Արամ Մեյմարյանը նշել է նաև, որ Հայաստանի արևային ներուժն ամբողջությամբ իրացնելու և էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը կայուն, հուսալի և քիչ ծախսատար ձևով բավարարելու նպատակով Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է արևային էներգիայի մի քանի նախագծեր։

Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության պատրաստակամությունը համագործակցելու ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրների, գործակալությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ՝ համաշխարհային էկոլոգիական օրակարգի առաջմղման նպատակով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է