Լրահոս 24/7

Հայաստանի նմանօրինակ ջլատումն անդառնալի վնասներ կհասցնի թե՛ Հայաստանին և թե՛ Արցախին

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Հայտարարություն

Հանուն Հանրապետության

Խորհդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, մեկ ամսից ավելի Երևան քաղաքում և Հայաստանի մարզերում կազմակերպելով ինքնանապատակ և հանրային որևէ շոշափելի շահ չսպասարկող ագրեսիվ ցույցեր, օրերս շրջանառության մեջ են դրել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հայտարարության նախագիծ՝ հրապարակավ պնդելով, որ հայտարարությանը չմիացած քաղաքական ուժերը սպասարկում են Հայաստանի թշնամիների շահերը և չեն ներկայացնում հայ հանրությանը։

Ավելին՝ նշյալ քաղաքական ուժերը հայտարարել են, որ հայտարարությանը չմիացած գործող իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, և վերջինիս հետ կարող են վարվել, ինչպես ցանկանան։

«Հանուն հանրապետության» կուսակցությունը, կանգնած լինելով Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության անվերապահ պաշտպանության դիրքերում, արձանագրում է հետևյալը։

1. Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, և որևէ քաղաքական ուժ չի կարող հավակնել խոսել ողջ ժողովրդի անունից։ Անցյալ տարի տեղի ունեցած ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ժողովրդի կողմից ստացել է իր փաստացի հանրային կշռին և վստահությանը համարժեք քվե և, ըստ այդմ, կարող է խոսել միայն իրեն ձայն տված ընտրողների անունից։

2. 2018թ․-ի հեղափոխությունը մեկընդմիշտ փակել է ոչ ընտրական ճանապարհով իշխանափոխության՝ պետական հեղաշրջման ճանապարհը, ինչի հետ պարտավոր են հաշվի նստել հայաստանյան քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը։ Իշխանության հետ ցանկացած հակադրություն պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով և, ի վերջո, հերթական համապետական ընտրություններով։

3. Արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների թեմայի շահարկումը ներկայիս փոթորկուն և անորոշ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային միջավայրում անխուսափելիորեն թուլացնում է Հայաստանը։ Հետևապես, անկախ ներքաղաքական տարաձայնություններից, բոլոր պետականամետ ուժերը պարտավոր են չհատել երկրի գոյութենական կարմիր գծերը։ Հայաստանի ներքին դիմադրունակության նմանօրինակ ջլատումն անդառնալի վնասներ կհասցնի թե՛ Հայաստանին և թե՛ Արցախին։ Արցախը կարող է կանգուն լինել միայն ուժեղ և կայուն Հայաստանի գոյությամբ։

4. Անթույլատրելի է հասարակության բևեռացմանն ու պառակտմանը տանող խորհրդարանական ընդդիմության վարքագիծը։

Իշխանությանը և իրենց հետ անհամաձայն քաղաքացիների անվանարկումը, հայհոյախոսությունն ու բռնությունն անհարիր են ժողովրդավարական պետությանը և երկիրը կարող են ընկղմել եղբայրասպան քաոսի մեջ։ Ավելորդ է անգամ խոսել, թե ինչ ողբերգական հետևանքներ դա կունենա հայոց պետականության համար։ Նման պարզ ճշմարտություններն անտեսող քաղաքական ուժերը կա՛մ խեղված պատկերացում ունեն պետության ինքնիշխանության և ժողովրդվարության մասին, կա՛մ գործում են Հայաստանի թշնամիների ուղղակի կամ անուղղակի ուղղորդմամբ։

5. Նախընթաց ավելի քան քսան տարիներին ապօրինաբար կուտակված ահռելի կարողության բռնագանձման վերահաս վտանգը փողոցային ակցիաների ստվերային դիրոժորներ երկրորդ և երրորդ ննախագահներին և իրենց շրջապատին տանում են պետականաքանդ հակադրության, որը կարող է հանգեցնել հենց իրենց նկատմամբ ժողովրդական դատաստանի, ինչն առայժմ բացառվում է՝ հենց գործող լեգիտիմ և ժողովրդավար իշխանության շնորհիվ։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը վճռականորեն մերժում է քաղաքական պայքարի հակասահմանադրական և ծայրահեղական մեթոդները և մեկ անգամ ևս ընդգծում ժողովրդավարական պետության կերտմանը մասնակից լինելու իր հավատամքն ու պատասխանատվությունը։

Կոչ ենք անում Հայաստանի ինքնիշխանությամբ, ժողովրդավարությամբ և ազատությամբ մտահոգ բոլոր քաղաքական ուժերին համախմբված ո՛չ ասել Ֆրանսիայի հրապարակում թևածող անցյալի բռնատիրության ստվերներին և քաղաքակիրթ մրցապայքարով ձևավորել ժողովրդավարական քաղաքական համակարգ՝ զերծ օտարահպատակ և հակաժողովրդավարական ուժերից և գործիչներից։

Մենք ունենք մեկ հայրենիք, որի անկախությունն ու բարեկեցությունը պետք է լինի իրավամբ հայաստանակենտրոն բոլոր քաղաքական միավորների հիմնական առաքելությունը։

Հանուն Հանրապետության կուսակցություն

Քաղաքական խորհուրդ

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

7 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

22 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

34 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

47 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

58 minutes ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago