Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:
Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ, 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:
Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է նախարարությունը:
Անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած դեպքերով հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել 11 անձ։
Ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստը երեկ չկայացավ։