Լրահոս 24/7

Մեղավորներն ու ոստիկանների վրա ձեռք բարձրացրած խուլիգանները միանշանակ պատասխան են տալու օրենքի առջև․ Չախոյան

-Պատգամավորական մանդատի հետևում թաքնված մի շարք անձինք թե խորհրդարանում և թե փողոցում իրենց ակնհայտ պարտությունը քողարկելու համար փորձել են և հավանաբար էլի կփորձեն գնալ սադրանքների, որպեսզի քողարկեն իրենց տապալված շարժումը, լիարժեք ձախողումն ու պարտությունը, և փոխարենը մեղադրեն իշխանությանը ոստիկանության միջոցով ուժ կիրառելու մեջ։

Բայց շատ կարևոր է, որպեսզի վերջիններիս հետ փողոց դուրս եկած քաղաքացիները գիտակցեն իրենց պատասխանատվությունը իրենց իսկ գործողությունների համար, քանզի յուրաքանչյուր քաղաքացի ինքն է պատասխանատու իր իսկ գործած անօրինական գործողությունների համար։ Կարևոր է, որպեսզի գիտակցեն, որ կալանավայրերում ու քրեակատարողական հիմնարկներում հենց իրենք են կրելու պատիժը, և ոչ թե մանդատի հետևում թաքնված սադրիչները։

Երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, որոնցից ի դեպ 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել։ Այն, որ միջադեպից ավելի շատ ոստիկան է տուժել, քան ցուցարար, ևս մեկ անգամ ապացուցում է, որ եղել է հարձակում ոստիկանների վրա, ինչի պատճառով էլ ոստիկանությունը ստիպված է եղել հատուկ միջոցներ կիրառել։

Ի դեպ, տեղի ունեցածի հետևանքով հարուցվել է քրեական գործ։ Իսկ մեղավորներն ու ոստիկանների վրա ձեռք բարձրացրած խուլիգանները միանշանակ պատասխան են տալու օրենքի առջև,- գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

44 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago