ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 13:30-ի դրությամբ՝ երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում: Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ:
Մյուս տուժածները դուրս են գրվել:
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմության երեկվա հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չէր ապահովվել: