Հայկական Fly One Armenia լոուքոսթեր ավիաընկերության օդանավային պարկը համալրվում է, ընկերությունում դիտարկում են ինքնաթիռների թիվը էլ ավելի մեծացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Fly One Armenia-ի ձեռք բերած օդանավն Airbus A319 դասի է, 144 տեղանոց:
«Սա, միանշանակ, կնպաստի թե՛ չվերթների քանակի ավելացմանը, թե՛ աշխարհագրության ընդլայնմանը: Այս պահին ավիաընկերությունն իր տրամադրության տակ ունի Airbus A320 դասի 180 տեղանոց 2 ինքնաթիռ, որոնց կմիանա Airbus A319 դասի մեկ ինքնաթիռ»,-ասաց Անանյանը:
Ավիաընկերության խորհրդի նախագահը կարևորեց նոր օդանավի ձեռքբերումը հատկապես ամառային թռիչքային շրջանում, երբ նկատվում է ավիափոխադրումների պահանջարկի աճ: «Այս առումով հնարավորություն կունենանք հասանելի ծառայություններ ապահովել մեր ուղևորների համար»,-եզրափակեց նա:
«FlyOne Armenia» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…