Լրահոս 24/7

Անելու ենք հնարավորը ՀՀ-ն շրջակա միջավայրի ոլորտում զարգացած երկիր դարձնելու համար. Սիմիդյան

Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանը զարգացող երկրների շարքից դասվի զարգացած երկրների շարքին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղերձով հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակով Սիսմիդյանը՝ շնորհավորելով Շրջակա միջավայրի միջազգային օրը։

Նախարար Հակոբ Սիմիդյանն իր ուղերձում նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրն է։

«Միայն մեկ Երկիր մոլորակ». այսպիսին է 2022-ի շրջակա միջավայրի միջազգային օրվա կարգախոսը։ Այն հնչել է 50 տարի առաջ՝ Ստոկհոլմում, երբ ընդունվեց Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը։

Էկոհամակարգերի քայքայումը, կենսաբազմազանության կորուստը, հողի և օդի աղտոտվածությունը, կլիմայի փոփոխությունը ոչ միայն վնասում են մեզ շրջապատող բնությանը, այլև սպառնում են մեր բարեկեցությանը:

Բնապահպանական աղետների բեռը բաշխվում է անհամաչափ, և այս արհավիրքից ամենաշատը տուժում են աղքատ և զարգացող երկրները։

Հայաստանը ևս անմասն չէ բնապահպանական խնդիրներից, որոնց վրա պետք է սևեռել հանրության ուշադրությունը և որոնց լուծման ուղղությամբ պետք է համատեղել բոլորիս ջանքերը։

Շրջակա միջավայրի նախարարության ջանքերի շնորհիվ այսօր անհամեմատ բարեփոխվել է շրջակա միջավայրին վերաբերող օրենսդրական դաշտը։

Կառավարության բարձր հովանու ներքո և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ ընթացող աշխատանքներն ուղղված են կենսառեսուրսների արդյունավետ կառավարմանը, անտառպահպանությանը, կենսաբազմազանության ու էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնության հանդեպ վերաբերմունքի վերարժևորմանն ու մեր հայրենակիցների մեջ պատասխանատու վարքի ձևավորմանն ու ամրապնդմանը։

Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանը զարգացող երկրների շարքից դասվի զարգացած երկրների շարքին։

Շնորհավորում եմ նախարարության աշխատակիցներին, իմ հարգելի գործընկերներին և յուրաքանչյուրիս:

Այս օրը հիանալի առիթ է խորհրդածելու այն մասին, թե որքան կարևոր է շրջակա միջավայրը և ինչպես կարելի է այն դարձնել ավելի կանաչ, մաքուր ու առողջ, հոգ տանել բնության մասին, դրսևորել պատասխանատվություն՝ այն հետագա սերունդներին անաղարտ փոխանցելու համար, քանի որ մոլորակը մեկն է»:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago