Հեծանվի համաշխարհային օրվա և Հեծանվորդների ֆեդերացիայի հիմնադրման 10-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացվել է տոնական հեծանվաշքերթ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ նախագծի նպատակն է խթանել Հայաստանում՝ մասնավորապես մայրաքաղաքում այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացումը:
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ավագանու անդամներ, բազմաթիվ երևանցիներ ու քաղաքի հյուրեր:
Ստ. Շահումյանի անվան հրապարակից մեկնարկած հեծանվաշքերթին մասնակցել են հարյուրավոր քաղաքացիներ հեծանիվներով, նաև ինքնագնացներով: Շքերթն անցել է Երևանի կենտրոնական՝ Բեյրութի, Արգիշտիի փողոցներով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով շարունակվել դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետ Նալբանդյան, Մոսկովյան, Աբովյան փողոցներով ավարտվել սկզբնակետում: Մասնակիցները հույս են հայտնել, որ իրենք օրինակ կդառնան նոր հեծանվորդների համար:
Հեծանվաշքերթին հաջորդել է համերգային ծրագիրը: Նախագծին միացել ու մենահամերգով է հանդես եկել Արամ MP3-ը:
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…