

Դատապարտյալների կողմից դժգոհությունների արժանացած պայմանական վաղաժամկետ ազատ արձակման բալային համակարգն օրենքի ուժ ստացավ
Օրեր առաջ Արդարադատության նախարարությունը վավերացրեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար 14 կետից բաղկացած չափորոշիչների գնահատման համակարգը:
Դատապարտյալների կողմից բազմաթիվ դժգոհությունների արժանացած համակարգն օրենքի ուժ ստացավ առանց որևէ փոփոխությունների: Եթե մինչ այս, ազատազրկվածները բողոքում էին քրեակատարողական ծառայության կողմից տրված եզրակացությունից, ըստ որի՝ նրանց հիմնականում տրվում էր բացասական բնութագիր, ինչը թույլ չէր տալիս դիմել դատարան՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար, ապա օրենքի ընդունումից հետո՝ բալային համակարգն էլ ավելի հուսահատեցրեց նրանց:
«Այդ գնահատման սանդղակի միտումը այնպես է դրված, որ ամեն ինչ կախված է աշխատանքից և իրանց խրախուսելուց: Դատապարտյալների 60-70 %-ը բռնում ա 24-26 բալ, այսինքն իրանց պակասում է մի հատ խրախուսանք կամ աշխատանք: Աշխատանքն իրանք բոլորին չեն կարող ապահովել, որովհետև հիմնարկում էդքան աշխատատեղ չկա. ահագին մարդ դիմել ա՝ չեն կարում ապահովեն: Խրախուսանքն էլ դառել ա մի հատ արիության մեդալին համարժեք բան»,- դժգոհում են դատապարտյալները, նշելով՝ ոչ աշխատանք են տալիս, ոչ էլ կրթական միջոցառումներ են կազմակերպում՝ բա դատապարտյալը ո՞նց խրախուսվի:
34-ամյա ցմահ դատապարտյալ Էմիլ Չիվչյանի նկատառմամբ՝ գնահատման համակարգն անհաղթահարելի պատ է սահմանում, որի վրայով անցնելը գրեթե անհնար է.
Ավելին՝ forrights.am
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…