Լրահոս 24/7
07.06.2022

Ընդդիմությունը խուսափել է պատասխանատու քաղաքականությունից․ Բաբաջանյան

Ընդդիմությունը խուսափել է պատասխանատու քաղաքականությունից․ Բաբաջանյան

«Երեկ մինչև ուշ երեկոյան Երևանում էին Ադրբեջանի դաշնակից մի շարք երկրների խորհրդարանների ղեկավարներ։ Ամեն րոպե սպասում էի, որ Ֆրանսիայի հրապարակում խրամատավորված ընդդիմության առաջնորդները առիթը բաց չեն թողնի և օգտվելով պատգամավորական մանդատից և հնարավորությունից, կհանդիպեն նրանց հետ և կպահանջեն կրկնել՝ “Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում” կախարդական արտահայտությունը։

Մինչդեռ․․․

Արցախի դրոշը պարզելու և Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարությունը հնչեցնելու համար ցանկացած հարթակ օգտագործող խորհրդարանական ընդդիմադիրները, որ այդ նպատակին են ծառայեցնում օրինակ թե՛ Հայաստանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը, թե՛ Ազգերի լիգայի շրջանակում Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային հանդիպումը, հանկարծ հրաժարվում են ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքը այդ նպատակին ծառայեցնելու միանգամայն լեգիտիմ հնարավորությունից:

Օրինակ, ինչու՞ ընդդիմությունը Արցախի դրոշը չպարզեց նախօրեին Երևանում անցկացվող Խորհրդարանական Վեհաժողովի նիստում, չհայտարարեց, որ Արցախը երբեք չի լինի Ադրրբեջանի կազմում, իհարկե ռուսերեն, որ հասկանան ՀԱՊԿ բոլոր պատվիրակությունները՝ Нагорный Карабах никогда не будет в составе Азербайджана:

Ինչո՞ւ բաց թողնվեց այդ առիթը, առավել ևս, երբ այնտեղ էին Բելառուսը՝ որի նախագահը Սերժ Սարգսյանին Ալիևի անունից առաջարկում էր 5 միլիարդը՝ տարածքների դիմաց, Ղազախստանը՝ որի նախագահը 2014 թվականին Սերժ Սարգսյանի լռության պայմաններում ընթերցում էր Ալիևի նամակը և ասում, որ Իլհամը խնդրել է Հայաստանը «դեռևս չընդունել» ԵՏՄ, այնտեղ է Կիրգիզիան, որը շաբաթներ առաջ դաշնակցային ռազմավարական փաստաթուղթ էր ստորագրում Բաքվում, և իհարկե Ռուսաստանը, որը փետրվարի 22-ից Բաքվի հետ դաշնակցային հարաբերության մեջ է և նոյեմբերի 9-ից վեր հայտարարում է, որ կարգավիճակի հարցը առայժմ պետք է մատնել լռության:

Ինչու՞ խորհրդարանական ընդդիմությունը բաց թողեց հռչակագրային քաղաքականության հիանալի առիթը և կարևոր հարթակը, ինչու՞ է անհնազանդության և դիմադրության շարժումը կանգ առավ մի կառույցի առաջ, որը գործնականում Ադրբեջանի բարեկամների ու դաշնակիցների կառույցն է, ու այդպիսին եղել է միշտ՝ այդ թվում ընդդիմության ներկայիս առաջնորդների պաշտոնավարման տարիներին:

Պատասխանը թերևս միանգամայն պարզ է՝ այդպիսի քայլը ենթադրելու էր արդեն քաղաքական կոնկրետ դիրքավորման և մոտեցումների համար կոնկրետ պատասխանատվություն, և միաժամանակ ենթադրելու էր պատասխանատվության առաջ դնել ՀԱՊԿ-ն ու նրա անդամներին: Խորհրդարանական ընդդիմությունն այդ իմաստով ընդամենը խուսափել է պատասխանատու քաղաքականությունից, ինչպես նաև ՀԱՊԿ և դրա անդամների դաշնակցային պատասխանատվության հարցը բարձրացնելուց: Հանգամանք, որը մեծ հաշվով եթե ոչ ամեն ինչ, ապա չափազանց շատ բան է ասում Հայաստանում խորհրդարանական ընդդիմության քաղաքական բովանդակության և մոտիվների մասին», – գրել է  «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է