«Դիմադրություն» շարժումը երթ է իրականացնում դեպի ԵՄ դեսպանատուն։
Ընդդիմադիրները պահանջում են գնահատական տալ ոստիկանական գործողություններին։
Նշենք, որ հունիսի 3-ին կառավարական առանձնատների մոտ հավաքի մասնակիցները քարերով, մետաղյա ձողերով, շշերով ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ։
Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բախումներից բժշկական կենտրոններ էին դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ։














