Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Թիվ 1-ին Պն-ից հայտնեցին, որ Կամազի մեջ եղել է 11 հոգի, որոնցից 1 սպա է, 10 ժամկետային․ «Մեկը կողոսկրի կոտրվածք ունի, մնացածի մոտ հիմնականում քերծվածքներ են, վիճակը` բավարար»,- մանրամասնեցին գերատեսչությունից:














