Լրահոս 24/7

Նախազգուշացվել են այն հեռարձակողները, որոնք սկսել են կոպտորեն խախտել էթիկայի նորմերը. ՀՌՀ նախագահ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով օրեր առաջ «Ֆեյսբուք»-ում կատարած իր գրառմանը, որի համաձայն՝ երկու հեռուստաալիք ջանք ու եռանդ չի խնայում՝ լիցենզիայից զրկվելու համար, ասաց՝ չի պատրաստվում այդ հեռուստաալիքների անունները հրապարակավ ասել, քանի որ երկուսն էլ արդեն նախազգուշացված են, եւ վարչական վարույթներ են հարուցվել:

«Նախազգուշացվել են այն հեռարձակողները, որոնք սկսել են կոպտորեն խախտել էթիկայի նորմերը. եթերում թույլ են տալիս սեռական հայհոյանք, ջարդում են հաղորդացանց, այսինքն՝ ի սկզբանե հստակ նշված ծրագիրը, որը ենթադրում է եթերից որոշակի ժամ հատկացնել մանկական հաղորդաշարերին, որոշը՝ ժամանցայինին եւ քաղաքականին եւ այլն»,-նշեց Հակոբյանը:

Հարցին՝ արդյո՞ք արդարացված է երկրում ներքաղաքական այս լարվածության եւ շուրջօրյա ցույցերի ֆոնին պահանջել հեռուստաընկերությունից ոչ մի ձեւով չշեղվել ծրագրային կոնտենտից, Հակոբյանն ասաց՝ Տեսալսողական մեդիայի մասին օրենքը հենց նրա համար է, որ, անկախ իրավիճակից, հեռուստաընկերությունը միայն դրանով չսահմանափակվի:

«Հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները պարտավոր են լուսաբանել ամբողջ Հայաստանում կատարվող իրադարձություններն ու անցուդարձը, նրանք միտինգների քարոզչական գործիք չեն: Եթե ուզում են այդպես լինել, հանգիստ կարող են լիցենզիայից հրաժարվել ու յութուբյան ալիք բացելով՝ իրենց ուզածն անել»,- նկատեց ՀՌՀ նախագահը:

Հակոբյանը նաեւ շեշտեց՝ ինքը որեւէ հեռուստաընկերության անուն չի տվել, սակայն եթե որոշ հեռուստաընկերություններ դա վերագրել են իրենց, ուրեմն զգացել են, որ նմանատիպ խախտումներով հենց իրենք են աշխատում:

 

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

6 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago