ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովը:
«Տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, եւ դրա վառ դրսեւորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,-ասել է Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին:
Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման եւ փոխվստահության գործում:
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…