Լրահոս 24/7

Մահացել է VK-ի գլխավոր մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը

Ռուսաստանի հյուսիսում գտնվող Նենեցական Ինքնավար Օկրուգում զոհվել է երկրի խոշորագույն ինտերնետային VK (նախկին Mail.ru Group) ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը։

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գաբրիելյանն ու նրան ուղեկցող Սերգեյ Մերզլյակովը, ով զբաղեցնում էր VK-ի գնումների գծով տնօրենի պաշտոնը, զոհվել են ամենագնաց մեքենաներով գետերից մեկը հատելու ընթացքում։

«Գաբրիելյանին տեղափոխող ամենագնացը շրջվել է, ինչից հետո ջրի հոսանքը մեքենան նետել է Սպիտակ ծովը», – հաղորդում է ռուսական РБК գործակալությունը։

Գաբրիելյանը Mail.Ru Group-ում աշխատանքի էր անցել 2001 թվականին։ 2005 թվականից զբաղեցնում էր ընկերության փոխնախագահի և տեխնիկական տնօրենի պաշտոնները, մի քանի ամիս առաջ ընդգրկվել էր Տնօրենների խորհրդի կազմում։

VK ընկերությանն են պատկանում “ВКонтакте” և “Одноклассники” սոցիալական ցանցերը, ինչպես նաև Mail.ru փոստային ծառայությունը։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

7 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

7 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago