Լրահոս 24/7

Քչերն են Ուկրաինային այնքան զենք տրամադրել, որքան Գերմանիան․ Շոլց

Գերմանիայի դաշնային կացնլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Կիևին զենքի մատակարարումների առումով Գերմանիան աշխարհի առաջատարներից մեկն է։ «Քչերն են Ուկրաինային այնքան սպառազինություն տրամադրել, որքան Գերմանիան», – հայտարարել է դաշնային կառավարության ղեկավարը Լիտվա կատարած այցի ընթացքում։

«Գերմանիան Ուկրաինայի գլխավոր աջակիցներից մեկն է։ Որևէ մեկը մեր չափ զենք ուկրաինացիներին չի տրամադրել։ Կան, իհարկե, որոշ երկրներ, որոնք ավելին են անում, առաջին հերթին Միացյալ Նահանգները, սակայն Գերմանիան ևս մեծածավալ ներդրում ունի այս գործում։ Մենք Ուկրաինային հակատանկային սպառազինություն, հակաօդային պաշտպանության համակարգեր, մեծ ծավալի զինամթերք ենք տրամադրել», – հայտարարում էր Օլաֆ Շոլցը։

Պատերազմի սկզբից ի վեր պաշտոնական Կիևը պնդում է, որ Գերմանիան բավարար աջակցություն չի ցուցաբերում Ուկրաինային։ Նախօրեին այս մասին էր խոսում Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչը՝ պնդելով, որ Բեռլինը մինչ օրս Կիև չի ուղարկել ամիսները առաջ խոստացված 5000 զինվորական սաղավարտները։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago