Լրահոս 24/7
08.06.2022

Նոր ծրագիր՝ դպրոցականների համար. զբոսաշրջային ավտոբուսներով այցելելու են թանգարաններ, պատմական վայրեր 

Նոր ծրագիր՝ դպրոցականների համար. զբոսաշրջային ավտոբուսներով այցելելու են թանգարաններ, պատմական վայրեր 

Երևանյան տեսարժան վայրերը հասանելի են լիենլու «Երևան» սիթի-տուր զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսից։ Ուղերթն այս անգամ դպրոցականների համար է։ Վերջնակետը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Կրթական-ճանաչողական այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի նոր նախաձեռնությունն է։

«Ծրագրի նպատակն է, որպեսզի երևանյան դպրոցների մեր աշակերտներն ավելի լավ ճանաչեն քաղաքի պատմությունը, նաև օգտվեն համայնքային կառույցների ծառայություններից անվճար այս ծրագրի շրջանակում: Վերջին 2 շաբաթվա ընթացքում ունեցել ենք 6 այց: Առաջիկա ուսումնական տարվա սկզբում նախատեսել ենք 30 դպրոցի շուրջ 700 աշակերտի այց Երևանի մշակութային, գիտակրթական տարբեր կենտրոններ: Շեշտը դնում ենք կրթական նպատակի վրա, բայց ոչ պակաս կարևոր ենք համարում քաղաքացիական դաստիարակությունը, սոցիալական շփումները»,-ասել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի ժ/պ Մարգարիտ Խաչատրյանը:

Աշակերտներին դիմավորել  և ուղեկցել  է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Պատանիները ծանոթացել են քաղաքի պատմությանը, թանգարանում պահվող բացառիկ, շուրջ 3 հազարամյա ցուցանմուշներին։ Էրեբունու ամրոցում աշակերտները մի պահ ճանապարհորդել  են ժամանակի միջով. հենց այս բարձունքում է շրջել Արգիշտին։ Գիտելիքներով զինված պատանիները նաև փորձել  են իրենց ուժերը հնագետի դերում, մասնակցում պեղումների։

«Որպեսզի թանգարանն ու ամրոցն ավելի ընկալելի լինեն դպրոցահասակների համար, կա կրթական 6 ծրագիր: Դրանցից մեկը «Արի պեղենք միասին» ծրագիրն է, որի ընթացքում երեխաները արհեստական պեղավայրում մասնակցում են պեղումների և գտնում տարբեր իրերի կրկնօրինակներ, այնուհետ փորձում դրանք տարբերակել և թվագրել»,- պատմել է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Ծրագրին մասնակցում են Երևանի հիմնական դպրոցների 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները։ Ճանաչողական այցերը լինելու են շարունակական: Դպրոցականներին սպասում են ոչ միայն թանգարաններում, այլև կրթամշակութային ու գիտական տարբեր հաստատություններում՝ քաղաքային ջերմատանը, աղբի տեսակավորման ու վերամշակման կենտրոններում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է