Լրահոս 24/7
08.06.2022

Փելեշյանը հանդիպել է «Դորոժնիկ» ընկերության ներկայացուցիչների հետ

Փելեշյանը հանդիպել է «Դորոժնիկ» ընկերության ներկայացուցիչների հետ

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հերթական քննարկումն է անցկացրել Վանաձորում ջրամատակարարման մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնող «Դորոժնիկ» ընկերության հետ:

Այս մասին տեղեկացնում է Վանաձորի համայնքապետարանը:

Այս անգամ ընդլայնված քննարրկումներին շինարարական աշխատանքների կապալառու «Դորոժնիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ միասին մասնակցում էր նաև ծրագրի SRP խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Հարալդ Կրոնեն: Քննարկումներին մասնակցում էին նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք առարկայական խնդիրներ , որոնք մտահոգում են ինչպես համայնքապետարանին, այնպես էլ պատվիրատուին ու կապալառու ընկերությանը:

Ինչպես և նախորդ հանդիպման ժամանակ , այս անգամ էլ Արկադի Փելեշյանը կարևորեց քաղաքի տարբեր հատվածներում փոսային աշխատանքների արդյունքում առաջացած հողային հատվածների ասֆալտպատման աշխատանքների իրականացումը հնարավորինս սեղմ ժամկետներում, ինչը մտահոգում է նաև այն փողոցների բնակիչներին, որտեղ ավարտվել են հողային աշխատանքները, սակայն ասֆալտապատումը դեռևս չի սկսվել:

Բնակիչներից ստացվում են բազում բանավոր և գրավոր բողոքներ, ինչին համայնքապետարանը պարտավոր է ոչ միայն արձագանքել, այլ նաև գործուն միջոցներ կիրառել:
Ընդառաջելով համայնքի ղեկավարի պահանջին՝ «Դորոժնիկ» ընկերության ղեկավարությունը հավաստիացրեց, որ առաջիկա 10-օրյակի ավարտին ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Երևանյան խճուղու և խճուղու հատումների հատվածներում: Նույն ժամկետում ասֆալտապատում կիրականցվի նաև Գուգարք բնակավայր տանող հիմնական ճանապարհի հատումներում

Արկադի Փելեշյանը և Հարալդ Կրոնեն պայմանավորվեցին սերտ համագործակցել ծրագրի իրականացման ընթացքում ծագած խնդիրների արագ արձագանքման և փոխադարձ խորհրդատվության նպատակով:

Հիշեցնենք, որ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ (KFW) իրականացվում է Վանաձորի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր, որի արդյունքում հնարավոր կլինի առաջիկա տարիներին ապահովել 24-ժամյա ջրամատակարարում քաղաքի բոլոր թաղամասերում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է