Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։
Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով իր աշխատասենյակի ներխուժմանը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով` ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։
Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։
Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է»։
Նշենք, որ խոսքը վերաբերում է ԱԺ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական գործիչներ՝ Աննա Մկրտչյանին, Ասպրամ Կրպեյանին և Քրիստինե Վարդանյանին, որոնք այսօր մուտք են գործել Կառավարության երրորդ մասնաշենք, որտեղ և տեղակայված է ԱՆ և առանց թույլտվության ներխուժել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, նրա վրա շպրտելով 44-օրյա պատերազմի զոհված տղաների մասունքների նկարները, մասնավորապես Հայաստան դաշինքի պատգամավոր Քրիստինե Մկրտչյանը նկարները գցելով գետնին նախարարին է դիմում ասելով, որ այս տղերքի նկարները ամեն երեկո ձեր երազին պիտի գա։














